Freedom House․ ԻՆՉՈ՞Ւ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԵՐ ՉԿԱՆ
Freedom House-ը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսումը ծրագրելու մեջ և այնտեղից հայ բնակչության արտագաղթն անվանել էթնիկ զտումների արդյունք։ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը մատնանշել է Բաքվին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և կոչ արել մարդկության դեմ հանցագործությունների գործը փոխանցել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ):
«Ապացույցները վկայում են համակարգված, երկարաժամկետ ծրագրի մասին, որի նպատակն է ազատել Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից: Այս քաղաքականությունն իրականացվել են կանոնավոր գործողությունների միջոցով, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ խախտումներ»,- ասվում է զեկույցում։
Իրավապաշտպանները հիշեցրել են Արցախի տասամսյա շրջափակումը և նշել, որ Բաքուն այդպիսով մեթոդաբար ստեղծել է կենսական պայմաններ, որոնք տարել են հայ բնակչության աստիճանական ոչնչացմանը։
Freedom House-ի մասնագետներն ուսումնասիրել են Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը վերջին չորս տարիների ընթացքում, ինչպես նաև զրուցել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, ովքեր խոսել են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ժամանակ իրենց կորուստների մասին։ Կազմակերպության փաստահավաք առաքելությունը նաև ապացույցներ է ներկայացրել հայերի նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, անարդար դատավարությունների և մշակութային և սեփականության իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայության մասին:
«Այսպիսով, Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ընկալվող էթնիկ զտումների չափանիշներին և իրականացվում են արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և կալանավորումների, սննդամթերքի և կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների հասանելիության սահմանափակումների քաղաքացիական անձանց բռնի տեղահանման, կանխամտածված ռազմական հարձակումների կամ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների սպառնալիքների և գույքի անխնա ոչնչացման միջոցով», – եզրակացրել է կազմակերպությունը:
Զեկույցը Երևանում քննարկվել է հուլիսի 1-ին՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում։
Փետրվարին Freedom House-ը Բաքվի հարձակման և հայ բնակչության բռնի տեղահանման պատճառով Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկրների ցանկից տեղափոխել է ոչ ազատ երկրների կատեգորիա։ Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Ադրբեջանը 100-ից ստացել է 9 միավոր, իսկ «Անցումային փուլում գտնվող երկրները»՝ 1,07 միավոր 7-ից: Կազմակերպությունը ճանաչել է Ադրբեջանը որպես «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»: Freedom House-ը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ Բաքվի հակահայկական հռետորաբանությունը շարունակվել է Արցախի գրավումից հետո և դա կապել է Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների բացակայությունը թաքցնելու անհրաժեշտության հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.