Последние новости

Բագրատ Սրբազան. Սյունիքում մարդիկ, հակառակ բոլոր բռնաճնշումների, շատ ջերմորեն արձագանքում էին

Սյունիքում համոզվեցինք, որ այն պատկերներն ու տրամադրությունները, որոնք փորձում էին փոխանցել մեզ, այդպես չէ։ Միևնույն ժամանակ մեր այցը միտված էր քանդելու ստերի կապանքները և ցույց տալու, թե մարդիկ իրականում ինչ են մտածում ու ինչպես են ապրում։ Այս մասին հուլիսի 1-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով Սյունիք կատարած եռօրյա այցի մասին:

«Սյունիքում մարդիկ, հակառակ բոլոր բռնաճնշումների, ոչ միայն փողոցներում էին հավաքված, այլև թե՛ տներից, թե՛ աշխատելիս շատ ջերմորեն արձագանքում էին։ Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել»,-հավելեց նա։

Խոսելով Տավուշում իրականացված սահմանազատման և սահմանագծման մասին՝ Բագրատ Սրբազանն ասաց.

«Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է: Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից։ Այն ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ