Իշխան Սաղաթելյանը և Գեղամ Մանուկյանը հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը և բարեկամական խմբի անդամ Գեղամ Մանուկյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:
ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական հարցերին և մի շարք այլ խնդիրների։
Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով տիկին դեսպանին՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների՝ պատմականորեն ձևավորված բարեկամությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի ու Սիրիայի ունեցած շահերի և, ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։
Զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ հուլիսի 15-ին կայանալիք Սիրիայի խորհրդարանական ընտրություններից հետո կարճ ժամանակում կձևավորվի ՀՀ ԱԺ–ի հետ բարեկամական խումբը և կվերսկսվի միջխորհրդարանական համագործակցությունը։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.
-
2025-06-28 09:29
Нам только что сообщили, что Канада, с которой очень сложно ТОРГОВАТЬ, включая тот факт, что они взимали с наших фермеров до 400% пошлин на молочные продукты в течение многих лет, только что объявила о введении налога на цифровые услуги для наших американских технологических компаний, что является вопиющей атакой на нашу страну. Об этом в соцсетях написал президент США Дональд Трамп.
-
2025-06-28 09:27
Глава Ширакской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Микаэл Аджапахян арестован решением судьи первой инстанции Еревана Масиса Мелконяна.
-
2025-06-28 09:25
Почти 80% граждан Армении негативно оценивают действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна. Об этом свидетельствуют данные опроса, проведенного армянским представительством GALLUP International Association.