ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտնել է, որ ընդերքի դեգրադացիան վտանգներ է պարունակում մարդկային կյանքի համար
Ընդերքի արագ դեգրադացիան վտանգներ է պարունակում կենսաբազմազանության և մարդկային կյանքի համար։ Այս մասին Ագադիրում հայտնել է ՄԱԿ կրթության, գիտության և մշակույթի հարցերի (ՅՈւՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։
Նա ելույթ է ունեցել «Կայունության հիմքի վրա. բացահայտելով ընդերքի կարևորությունը կայուն զարգացման համար» թեմայով միջազգային համաժողովի փակմանը, որը կազմակերպել էին ՅՈւՆԵՍԿՕ-ն և Մարոկկոյի իշխանությունները։ «Ընդերքի արագ դեգրադացիան լուրջ վտանգներ է պարունակում կենսաբազմազանության և մարդկային կյանքի համար։ Ընդերքը վճռական դեր է խաղում Երկրի վրա կյանքի պահպանման համար, սակայն այն հաճախ անտեսում են կամ վատ են կառավարում»,- Ազուլեին մեջբերել է Maghreb Arabe Press տեղեկատվական գործակալությունը։
Նա դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին՝ կոչ անելով բարելավել ընդերքի պաշտպանությունը և վերականգնումը։ «Ընդերքի վերաբերյալ վաթսունամյա փորձ ունենալով՝ մեր կազմակերպությունը կօգնի պետություններին կատարելագործել գիտելիքները և պատրաստել մասնագետներ, որպեսզի կարելի լինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- ավելացրել է գլխավոր տնօրենը։
Ագադիրում հրապարակված ՅՈւՆԵՍԿՕ-ի տեղեկության համաձայն՝ առողջ ընդերքը անհրաժեշտ է էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանման, կլիմայի կարգավորման, մթերքների արտադրության և անգամ ջրերի մաքրման համար։ Անապատացման համաշխարհային ատլասի համաձայն ընդերքի 75 տոկոսը ենթարկվել է դեգրադացիայի, ինչն ուղղակի ազդեցություն է գործում 3,2 մլրդ մարդու վրա։ Եվ եթե ներկա միտումը պահպանվի, մինչև 2050թ. այդ ցուցանիշը կհասնի 90 տոկոսի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».