ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
Հայաստանի Բանկերի միության և OVIO ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ առևտրային մի շարք բանկերի ղեկավար կազմի այցելությունն OVIO-Ի՝ ՀՀ խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։
Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիս ամսին։
Այն կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է սնուցման երկու անկախ ենթակայանով, ունի 2 ՄգՎ հզորություն։
ՀՀ բանկերի ներկայացուցիչները շրջայց կատարեցին Տվյալների մշակման կենտրոնում, ծանոթացան կենտրոնի ենթակառուցվածքին և ամպային լուծումներին։
«Ուրախ ենք այսօր հյուընկալել մեր գործընկերներին՝ ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչներին, մեր տվյալների մշակման կենտրոնում։ Տարածաշրջանում եզակի այս կենտրոնի ամպային և թվային ծառայությունները կարևոր դեր են խաղում բանկային և ֆինանսական համակարգի թվայնացման գործում։ Մեր ընկերությունը, հանդիսանալով ՀՀ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների վստահելի գործընկեր էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում, այժմ պատրաստ է աջակցել ոլորտի թվայնացման գործընթացին՝ առաջարկելով աշխարհում առաջադեմ ամպային ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կխթանի ֆինանսական ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը՝ ի շահ մեր սպառողների»- նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«ՀՀ բանկային և ֆինանսական ոլորտը վերջին տարիներին աննախադեպ աճ է գրանցել ծառայությունների թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցում։ Թվայնացման գործընթացի արդյունքում տվյալների ծավալը աճում է էքսպոնենցիալ տեմպով, և OVIO ընկերության՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Տվյալների մշակման կենտրոնը հնարավություն ունի բավարարել տվյալների աճի հավակնոտ պահանջները» - նշեց Հայաստանի Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
OVIO ընկերության Տվյալների մշակման կենտրոնը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ Երևանից 16 կմ հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։
Արմինֆո
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.
-
2025-06-18 10:44
Международный комитет защиты прав человека обратился к Генпрокурору Армении с просьбой оказать содействие для соблюдения и защиты прав российского предпринимателя, главы ГК "Ташир" Самвела Карапетяна. Об этом говорится в обращении вице-президента комитета Ивана Мельникова к генпрокурору Армении Анне Вардапетян.
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.