Последние новости

ԲԱՐԲԱՋԱՆՔ՝ ԴԱՆԻԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ, կամ 29 ՏԱՐԻ ԱՆՑ ԱԼԻԵՎԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ՇԵՄԻՆ

Սահմանադրական բարեփոխման խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի արդյունքները կեղծել հնարավոր չէ, քանի որ ժողովուրդը կողմ չի քվեարկի Ալիևի պահանջով մշակված Հիմնական օրենքի նախագծին: Սա բացահայտ անհեթեթություն է, քանի որ Վահագն Հովակիմյանի գլխավորած ԿԸՀ-ն Փաշինյանի հրամանով կարող է կեղծել ամեն ինչ։ Անդրադառնալով գործող Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արվող հղմանը, Իոաննիսյանը վստահեցրեց, թե այդ հարցը խորհրդի նիստերում չի քննարկվել: Նրա խոսքերով՝ փոփոխման ենթակա չեն Սահմանադրության միայն 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածները, իսկ նախաբանի վրա այդ արգելանքը չի տարածվում

ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ։ Անկախության հռչակագիրն առանց ժամանակի մեքենայի հնարավոր չէ փոխել, բայց հղման հարցը, իր համոզմամբ, քննարկել անհրաժեշտ է։ Իոաննիսյանն ասաց, որ վերջին 6 ամիսների ընթացքում խորհուրդը չի քննարկել Սահմանադրության նախագծի բովանդակությունը

Արդեն ապրիլին հայտնի դարձավ, որ Սահմանադրության ընդունման հանրաքվեի 29-րդ տարեդարձը (1995թ.հուլիսի 5) քաղաքային աշխատակազմը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որոշել է համեստ նշել։ Սահմանադրության օրը տոնելու համար քաղաքապետարանը հատկացրել է 1 մլն 155 հազար դրամ: Չի բացառվում, որ միջոցառումները սահմանափակվեն համերգով՝ Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում: Ծրագրված է 8 երգիչների ելույթ, նախահաշվում նշված է 1 հաղորդավար, ինչպես նաև՝ մոտ 20 պարող: Հայտնի է, որ Երևանի քաղաքապետը սուբսիդավորել է միջոցառումները վարարումներից և ջրհեղեղներից տուժած շրջաններում, ուստի չի բացառվում, որ հիշարժան օրվան նվիրված մյուս միջոցառումների նախահաշիվներն արդեն զրոյացված են՝ աղետի գոտում ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով...

Անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունման 29-րդ տարեդարձին պետք է մոտենալ Ալիևի նախապայմանների պրիզմայի ներքո. եթե հայկական կողմը փոփոխություններ չմտցնի Սահմանադրության մեջ, որը, նրա խոսքերով, տարածքային նկրտումներ է բովանդակում հարևան երկրների նկատմամբ, ապա Բաքուն չի ստորագրի խաղաղության միջպետական համաձայնագիրը: Իոաննիսյանը կոչ արեց ուշադրություն չդարձնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին:

«Հակառակ դեպքում, եթե մենք հիմա բանավեճ սկսենք նոր Սահմանադրության նախագծի բովանդակության շուրջ, ապա մեզ անպայման կմեղադրեն, թե կատարում ենք Ալիևի կամքը»,- հայտարարեց խորհրդի անդամը՝ ջայլամի քաղաքականությունը հիմնավորելու համար. Ալիևը պայմաններ է թելադրում, իշխող վերնաշերտը կատարում է դրանք, մյուսները ձևացնում են, թե ոչ մի պայման չկա: Իոաննիսյանը կարծիք հայտնեց, թե Հիմնական օրենքի փոփոխման շուրջ բանավեճը պետք է կրի զուտ ներպետական բնույթ, իսկ Ալիևին կարելի է պատասխանել, որ հայկական կողմն էլ դժգոհություններ ունի Ադրբեջանի Սահմանադրության նկատմամբ

Իոաննիսյանի ելույթը հաստատեց, որ ռեժիմի վերնաշերտը որոշել է շարունակել ձևացնել, թե չի հասկանում, որ Սահմանադրության նկատմամբ Ալիևի դժգոհություններն ընդամենը միջոց են հետաձգելու խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրումը։ Ընդ որում Ալիևը հասկանում է, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն կարող թույլ տալ իրենց հանրաքվե անցկացնել՝ ծայրահեղ ցածր վարկանիշի պատճառով։ Եթե հանրաքվեն այնուամենայնիվ կայանա, ապա Ալիևը նոր պահանջներ կներկայացնի, օրինակ՝ Խոջալուի գոյություն չունեցող ցեղասպանության ճանաչման տեսքով և այլն։

ԱՐԴԵՆ 6 ՏԱՐԻ Է, ԻՆՉ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ։ Այսօր հարցը դեմ է առել նրան, որ Փաշինյանը չի կարող համաժողովրդական հանրաքվեի դնել ոչ միայն նոր Սահմանադրության նախագիծը, այլև ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հարցը։ Այդ հանրաքվեն անցկացնել, հիշեցնեմ, պնդում է մարգինալ գաճաճ կուսակցությունների այսպես կոչված «Ժողովրդավարական հարթակը»։

Սահմանադրական բարեփոխումների մասին վերջին լուրերը ստացվել են մարտի 1-ին, երբ հանձնաժողովի և խորհրդի անդամները հանդիպեցին Փաշինյանի հետ։ Մինչ այդ ԶԼՄ-ները տեղեկություններ էին հրապարակում այն մասին, որ որոշ մասնագետներ չեն ցանկանում մասնակցել Ալիևի թելադրանքով իրականացվող «բարեփոխումներին»: Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրավաբանները զեկուցել են, որ նոր սահմանադրություն գրելու մանդատ իրենք չունեն, խոսքը կարող է վերաբերել միայն փոփոխություններին, քանզի այդպիսին էր հատուկ մարմինների ձևավորման նպատակը։ Փաշինյանը պատասխանել է, թե խնդիր չի տեսնում նրանում, որ հանձնաժողովն ու խորհուրդը զբաղվեն նոր Սահմանադրության նախագծի ստեղծմամբ:

Փաշինյանի դիրքորոշումը պայմանավորված էր նրանով, որ նախագիծ գրելու համար նոր կառույցների ձևավորումը հղի է լրացուցիչ դժվարություններով։ Երկրում չափազանց քիչ են մասնագետները, որոնք կարող են Հիմնական օրենք գրել, և ընդ որում լոյալ են ռեժիմի պարագլխի քաղաքականության նկատմամբ։ Հիշեցնեմ, որ խորհրդի կազմում ընդգրկված են անկախ մարմինների ներկայացուցիչներ. օմբուդսմենը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը, որոնք իրավունք չունեն մասնակցելու քաղաքական քննարկումներին

Այդ հանդիպումը հիշվեց նրանով, որ ռեժիմի պարագլուխը ոչինչ չասաց ո՛չ նախագիծ գրելու ժամկետների, ոչ էլ հանրաքվեի անցկացման վերաբերյալ։ Ցուցանշական է, որ այդ հանդիպման մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։ Թվում էր, թե հարցը հետաձգվել է անհայտ ժամանակով։

Անկախության հռչակագրի նկատմամբ Փաշինյանի դժգոհությունների մասին (որոնք համընկնում են Հիմնական օրենքի նախաբանի նկատմամբ Ալիևի ու Էրդողանի դժգոհությունների հետը), «ուրիշի» Արարատ լեռան մասով պետական զինանշանի, օրհներգի (նույնիսկ գրել է վերջաբանի իր տարբերակը) և հայ ժողովրդի պատմական հիշողության հանդեպ նրա դժգոհությունների մասին շատ է գրվել։ Մոտենում է 1995թ. հանրաքվեի 29-րդ տարեդարձը, հայ հանրությանը կրկին սպասվում է «գիտակցության հեղեղ»:

Սահմանադրության ընդունման 29-րդ տարեդարձից հաշված օրեր առաջ Իոաննիսյանի հայտնվելը երկրի գլխավոր հեռուստաալիքում ամենևին էլ պատահական չէր։ Խոսելով «բարեփոխման» մասին՝ խորհրդի անդամը հատուկ ընդգծեց, որ դրա բովանդակությունը կախված կլինի այն հարցի պատասխանից, թե «ինչպիսի՞ հասարակություն ենք ուզում կառուցել. այնպիսի, որը կձգտի հասնել պատմական արդարության, թե՞ այնպիսի, որը հոգ կտանի իր քաղաքացիների բարօրության մասին»։

Իոաննիսյանը, ըստ երեվվույթին, «մոռացել է», որ մինչև 2018-ի գարնանը իշխանության զավթումը Հայաստանի և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարներին հաջողվում էր համատեղել կամ գոնե չհակադրել այդ երկու ուղղությունները: Խորհրդի անդամը վերահաստատեց նախկինում բազմիցս հնչեցված տեղեկությունն այն մասին, որ Հիմնական օրենքի փոփոխումը կառավարման մոդելի փոխոխման նպատակ չի հետապնդում: Խոսքը կվերաբերի միայն «խորհրդարանական կառավարման կատարելագործմանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնման, դատական իշխանության, հակակոռուպցիոն մարմինների և ԿԸՀ-ի իրական անկախության ավելացման միջոցով»։ Այդ անկախությունը, ըստ Իոաննիսյանի, պետք է երաշխավորվի նոր Սահմանադրությամբ։

Այս ծրագրերը չնչին իսկ առնչություն չունեն ներկայիս քաղաքական իրականության հետ, որում տեղ չկա և չի կարող լինել ժողովրդավարական վերափոխումների համար: Երկիրը ղեկավարում է խամաճիկային ռեժիմը՝ ցեղասպան պետությունների առաջնորդներ Ալիևի և Էրդողանի կամակատարի գլխավորությամբ։ Իոաննիսյանն առաջարկում է աչք փակել շրջապատող քաղաքական իրականության վրա, անտեսել Ալիևի վայրահաչը, որպեսզի հասարակությանը ներշնչի այն միտքը, թե Սահմանադրության փոփոխումն արվում է ոչ թե Բաքվի ու Անկարայի ճնշման տակ, այլ օբյեկտիվ անհրաժեշտության պատճառով։ Եվ այս ամենը՝ ամենայն լրջությամբ

Կասկածից վեր է, որ ֆիզիկոս Իոաննիսյանը Բաքվի և Անկարայի թելադրանքով Հիմնական օրենքի փոփոխումն ընկալում է որպես օրինաչափ մի բան։ Դրան է պարտավորեցնում ռեժիմի խոսափողի իր դերը, բայց մի՞թե «սորոսիկ» Դանին իրոք հավատում է, թե ժողովուրդը կհավատա այդ բարբաջանքին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НАРОД ПРЕВРАЩАЮТ В "МАТЕРИАЛ" ДЛЯ ПРОХОЖДЕНИЯ ЧЕРЕЗ ТАМОЖЕННЫЙ ПУНКТ ИМЕНИ ТАЛААТА-ПАШИ…
    2025-07-23 10:15

    СМИ пишут об усилиях руководителя аппарата правительства Араика Арутюняна и его заместителя Тарона Чахояна по подготовке второго решающего похода Пашиняна на Церковь с целью изгнания Католикоса Всех Армян Гарегина Второго. Пашинян обещал прогнать Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса) так, "как прогнал Сержа Саргсяна". Главарь режима из кожи лезет, чтобы показать своим хозяевам в Баку, Анкаре и Брюсселе, что по-прежнему пользуется всенародной поддержкой внутри страны, а потому вправе рассчитывать на содействие внешних сил воспроизводству ГД по итогам выборов 7 июня 2026 г.

  • РЯДОМ С ПАШИНЯНОМ ТОЛЬКО ТЕ, КТО ВО ВСЕМ С НИМ СОГЛАСЕН
    2025-07-23 09:06

    Когда депутат от фракции ГД Айк Саркисян выступил с громкими разоблачениями высокопоставленных должностных лиц из числа назначенцев Пашиняна, то мы сразу поделились выводами, что эти разоблачения продиктованы самим Пашиняном и без его согласия не могли быть озвучены в виде соответствующего доклада. "Голос" публиковал детали этих разоблачений, а потому бегло напомню о тех, что коснулись в то время министра экологии Акопа Симидяна. Эти детали выглядели весьма пикантно. Речь шла о том, что министр выпросил у МО вертолет для распыления полезных ядохимикатов над лесными массивами, а вместо этого (или наряду с этим) совершил в ночном небе Еревана романтическую воздушную прогулку в обществе одной из депутатов фракции ГД.

  • В ЭЧМИАДЗИНЕ ЗРЕЮТ ОППОЗИЦИОННЫЕ НАСТРОЕНИЯ
    2025-07-22 11:09

    Жители Вагаршапата недовольны назначением 15 июля Аргишти Мехакяна на должность и. о. руководителя общины после отставки 15 мая Дианы Гаспарян. Согласно закону, в общинах городского типа на должность и. о. мэра назначает лично Пашинян, в общинах сельского типа эта прерогатива отводится марзпетам.

  • ПАШИНЯН И ЕГО НАПАРНИЦА ТЯНУТ РУКИ К СОКРОВИЩАМ ЦЕРКВИ? АБСОЛЮТНАЯ ВЛАСТЬ РАЗВРАЩАЕТ АБСОЛЮТНО…
    2025-07-21 09:35

    Политическое собрание в Горисе подтвердило подозрения относительно нездоровой обстановки внутри руководящего органа ГД. Уже более недели до СМИ доходят сведения о том, что Пашинян недвусмысленно дал понять, что каждый член ГД в законодательной и исполнительной власти обязан посвятить остаток лета предвыборной агитации. Он призвал включиться в подготовку к осеннему политическому сезону и выборам 7 июня 2026 г. После политического собрания в Горисе и до последних дней продолжают поступать сведения о жестком предупреждении, которое главарь правящей верхушки адресовал своим соратникам. Разумеется, мы не можем опубликовать большую часть этих сведений по причине отсутствия у нас соответствующих доказательств, однако есть все основания, чтобы судить об обстановке в руководстве ГД, которая сильно попахивает страхом и шантажом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ