Պուտին․ ՇՀԿ երկրների անվտանգությունն առաջնահերթություն է կազմակերպության համար
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների անվտանգությունը շարունակում է առաջնային խնդիր լինել կազմակերպության աշխատանքում, և դրա իրականացման համար կվերափոխվի ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
«Հենց դրան են ուղղված այսօր կայացվող որոշումներն այն մասին, որ ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը վերածվի ունիվերսալ կենտրոնի, որը կզբաղվի անվտանգության սպառնալիքների ամբողջ սպեկտրին արձագանքելով, և Դուշանբեում թմրանյութերի դեմ պայքարի կենտրոն հիմնվի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ ՇՀԿ տարածքում անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարին կնպաստի նաև Ղազախստանում կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում հաստատվող համագործակցության ծրագիրը:
Պուտինը խոսել է նաև ՇՀԿ երկրների գործարարների համագործակցության մասին։
«Աշխատում է կազմակերպության գործարար խորհուրդը, որի օգնությամբ մեր երկրների գործարար շրջանակները հնարավորություն ունեն միանալու փոխշահավետ համատեղ նախագծերին»,- ասել է նա:
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային մեխանիզմ ստեղծելու ռուսական առաջարկի մասին:
«ՇՀԿ անդամ երկրների ՀՆԱ-ի միջին աճը 2023 թվականին կազմել է ավելի քան 5 տոկոս, արդյունաբերական արտադրանքինը` 4,5 տոկոս, այն դեպքում, երբ գնաճի մակարդակն ընդամենը 2,4 տոկոս է», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը ՇՀԿ երկրների հետ 2023 թվականին աճել է 25 տոկոսով։
Ազգային արժույթների մասնաբաժինը, որոնք Ռուսաստանն օգտագործում է ՇՀԿ այլ անդամների հետ առևտրային գործառնություններում, 2024 թվականի հունվար-ապրիլին կազմել է 92%։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.