ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը երկարաձգվեց ևս 7 տարով
ՀՀ կառավարությունը ևս 7 տարով երկարաձգեց զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն ուղղված` ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս համաձայնագիրը ստորագրվել է 2000 թ. հուլիսի 24–ին Վաշինգտոնում, դրա գործողության ժամկետը պարբերաբար երկարաձգվել է։ Ժամկետն ավարտվել էր 2023 թ. նոյեմբերի 23–ին։ Կառավարության այսօրվա որոշմամբ համաձայնագիրը կգործի մինչև 2030 թ. նոյեմբերի 24–ը։
Համաձայնագրով ԱՄՆ–ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն:
«Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ կողմերը պետք է գրավոր պայմանավորվածություններ ձեռք բերեն։ Հայկական կողմից այդ գերատեսչությունները կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.