ԻՆՉԻ՞Ց ԵՍ ԱՅԴՔԱՆ ԳՈՀ, ԽՈՍՆԱԿ
Մի՞թե սրանք ընդհանրապես տակտի զգացում չունեն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր լուսանկարն է հրապարակել Իսպանիայից, որտեղ, ըստ երևույթին, հանգստանում է: Շա՜տ գոհ դեմքով: Նրա նմանների մասին դասականը գրել է. «Միշտ գոհ է ինքն իրենից, իր ճաշից ու կնոջից»։ Միայն թե…
ԻՆՉԻ՞Ց ԵՍ ԱՅԴՔԱՆ ԳՈՀ, ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ: Տեսնես՝ հիշո՞ւմ է, որ ինքը խորհրդարանական հանրապետության խորհրդարանի նախագահն է։ Գո՞հ է իր թիմի իշխանավարման շրջանում ինչ-որ նվաճումներից։ Նա հիշո՞ւմ է հազարավոր երիտասարդների մասին, Ալեն Սիմոնյանից շատ ավելի արժանավոր, որոնք զոհվեցին 44-օրյա պատերազմում։ Նա հիշո՞ւմ է Արցախի հարյուր քսան հազար քաղաքացիների մասին, Ալեն Սիմոնյանից շատ ավելի արժանավոր, որոնք զրկվեցին իրենց Հայրենիքից այն տարիներին, երբ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի ղեկավարը Ալեն Սիմոնյանն էր։
Ինչի՞ց ես այդքան գոհ, խոսնակ: Ասա՝ իմանանք։ Դու այն երկրի խորհրդարանի խոսնակն ես, որի խնդիրները ծով են՝ լիճն էլ վրադիր, հատկապես երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման ոլորտում, իսկ քո թիմը չի կարողանում այդ խնդիրները հաղթահարել։
Գուցե դու քո երկրի համար մի այնպիսի կարևոր բան ես արել, ինչ-որ սխրանք գործել, որի մասին տեղյա՞կ չենք։ Դուրս արի փողոց, հարցրու անցորդին, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը Հայաստանի համար. ախր ոչ ոք ըմբռնելի պատասխան չի տա։ Չի տա, քանզի չկա պարզապես նման պատասխան:
Ինչի՞ց ես այդքան գոհ, խոսնակ: Գիտե՞ս, թե ոնց են հիշելու քեզ: Որպես օրենսդիր մարմնի ղեկավարի, որի օրոք հայ ժողովուրդը կորցրեց Արցախը։ Նաև որպես ԱԺ խոսնակի, որը թքել է հայրենակցի վրա, մինչ իր թիկնապահները ոլորել էին այդ քաղաքացու թևերը։
Մի՞թե քեզ համար այս ամենն այնքան էլ կարևոր չէ և, ինչպես գրում են սոցիալական ցանցերում, պարզապես լավ ես զգում 500 եվրո արժողությամբ շապիկից, ուստի շտապում ես կիսել քո մեծ ուրախությունը:
Դատելով ուրախ լուսանկարից, հավանաբար այդպես է որ կա, թքած ունես վերոթվարկյալ ամենի վրա: Այսօր մեծ պաշտոն ես զբաղեցնում, ինքնամոռաց ըմբոշխնում դա, ու չես հասկանում, թե ինչ գռեհիկ է դիտվում, երբ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդն ի ցույց է դնում իր կյանքի վայելքները, մինչ իր երկիրը նոր պատերազմի ու նոր կորուստների վտանգի տակ է, ինչի մասին այնքան հաճախ է խոսում քո քաղաքական թիմի առաջնորդը։
Երբ նայում ես ԱԺ նախագահի գոհ լուսանկարին, որը ներկայացնում է 3 տարվա ընթացքում իր հազարավոր որդիների կորցրած ժողովրդին, այն ժողովրդին, որի հարյուր հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց տունը, իրենց Հայրենիքը, հասկանում ես, որ երևի ամեն ինչ կորած է անդառնալիորեն. այս երկրի համար ապագա չկա: Կա միայն աստիճանական հանգչման ընթացք…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:42
Поскольку Никол Пашинян находился на Алтае, где обсуждал проблему разведения в Армении кавказских леопардов, миссию озвучить отказ Еревана от сдачи американцам в аренду дороги через Сюник возложили на депутата от правящей партии Армана Егояна. По словам последнего, в Ереване увидели в этом предложении американцев вызовы суверенитету республики, а потому ответили отказом… Депутат уточнил, что возможные же варианты аутсорсинга, то есть делегирования тех или иных функций, связанных с транзитом через территорию Армении, рассматриваются, но носят пока характер очень общих идей. Что же предшествовало «героическому» отказу Еревана намерениям США? Намерению, которое, наверное, не случайно, первым озвучил посол США в Турции. О том, что конфликт между Арменией и Азербайджаном близок к завершению, поскольку пришли американцы и сказали: «Хватит вам враждовать из-за разных подходов по вопросу будущего транзита через Сюник, мы готовы взять в аренду эту дорогу…».
-
2025-07-24 10:34
Тер-Петросян обратился к Пашиняну с предложением отменить намечаемый последним митинг в Эчмиадзине с требованием отставки католикоса. Более того, Тер-Петросян предлагает Пашиняну освободить политзаключенных, в первую очередь архиепископов Баграта и Микаэла, а также Самвела Карапетяна…
-
2025-07-23 09:16
По ходу проведенного в Шуши медиафорума президент Азербайджана Ильхам Алиев, отвечая на вопросы своих гостей, среди прочего говорил и о том, что ему нужны гарантии того, что нынешние подходы Армении по Арцаху, позиция официального Еревана не изменятся.
-
2025-07-22 09:44
Пока Алиев проводит в Шуши медиа-форум с участием представителей более 50 стран и между делом традиционно прикалывается над Пашиняном на публике, последний готовит в Эчмиадзине митинг против ААЦ. Именно против ААЦ, а не католикоса, как старается "аргументировать" Пашинян. Против ААЦ, поскольку, как показали предыдущие дни, армянское духовенство всего мира на стороне Католикоса. Пашиняну, несмотря на все усилия, внести раскол в среду духовенства не удалось, а предоставление общественного эфира двум попам-расстригам для охаивания католикоса выставило Пашиняна на смех.