Последние новости

Դեսպան․ Հայաստանի իշխանությունները ծուղակն են ընկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխանությունները հայտնվել են նախկինում ստանձնած պարտավորությունների վրա հիմնված ծուղակում, երբ դրանց կատարման ընթացքում աններելի հանցագործություններ են գործել։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

 


Դեսպանի գնահատմամբ՝ իշխանությունները դարձել են Հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու, 21-րդ դարում Հայոց ցեղասպանության իրագործման հանցակիցը, իսկ հիմա շարունակում են հայրենիքը վաճառելու գործընթացը։

Նա պարզաբանել է, որ խնդիրն այն է, որ իշխանություններն արևմտյան ծրագրին մասնակցելու դիմաց խոստացածը չեն ստացել։

«Նրանք Արևմուտքից կախվածության մեջ են դրել իրենց։ Իշխանությունները խոցելի են փողերի լվացման, կոռուպցիայի և այլ հանցագործությունների առումով։ Նրանք չեն կարողանում ազատվել այդ կախվածությունից, ուստի նրանց մնում է անել միայն այն, ինչ իրենց թելադրում է Արևմուտքը»,- ընդգծել է դեսպան Աղաջանյանը։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ