Последние новости

Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին

Հայաստանի տարածքով անցնող երթուղին լուրջ այլընտրանք է Իրանին` Սև ծով արագ հասնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Ուզում եմ ասել, որ այս ճանապարհը չի փոխարինում մեկ այլ Իրանից դեպի Սև ծով գնացող ճանապարհի (նկատի ունի Ադրբեջանով անցնող ճանապարհը), մեկը մյուսին լրացնում են, այլ ոչ թե փոխարինում, բայց Հայաստանով անցնող ճանապարհը նվազում է 2 օրով»,– ասաց նա։

Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանով անցնող Ագարակ– Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։

Նա հավելեց, որ շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարարական աշխատանքների մրցույթի մեկնարկը, իսկ դրանից հետո կլինի դեպի Սիսիան ճանապարհի կառուցումը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ