Էրդողան․ Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3–րդ համաշխարհային պատերազմի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքում կան երկրներ, որոնք ճանապարհ են հարթում երրորդ համաշխարհային պատերազմի համար, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է խաղաղության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ակնհայտ է, որ զենքի վաճառողներին փող է պետք, իսկ զենքի վաճառողների շուկան Արևմուտքն է», - ասել է նա լրագրողներին ՇՀԿ գագաթնաժողովից վերադառնալուց հետո։
Էրդողանի խոսքով` Թուրքիան հուսով է, որ ուկրաինական հակամարտությունըշուտափույթ լուծում կստանա և չի վերածվի 3-րդ համաշխարհային պատերազմի:
Նա լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար Անկարայի միջնորդության թեման։
«Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ ենք վարել հակամարտության առաջին իսկ օրվանից։ Այդ բանակցությունների արդյունքում քննարկել ենք հարցեր այն մասին, թե ուր կարող է հասնել մեր միջնորդությունը, որքանով արդյունավետ կարող է լինել։ Ըստ էության, մենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկին քննարկել ենք միջնորդության հարցը», - ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ակնկալում է ապագայում դառնալ ՇՀԿ-ի մշտական անդամ, սակայն դա կարող է ժամանակ պահանջել։ Նա ցանկանում է շարունակել զարգացնել հարաբերությունները ՇՀԿ շրջանակում Ռուսաստանի և Չինաստանի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ջո Բայդենի քաղաքականության պատճառով ԱՄՆ-նշատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: