Բագրատ Սրբազան․ Մեր պայքարը հենց դրա համար է՝ թույլ չտալ պետության վերջնական քայքայումը
Մենք խոսում ենք օրենքի, օրենքի ուժի մասին՝ շատ հաճախ մոռանալով խոսել նաև իրավունքի ուժի մասին․ իրավունքի՝ ընկալվող ոչ թե 21-րդ դարի տերմինաբանությամբ, այլ Աստվածաշնչյան իրավունքի մասին, այսինքն՝ ճշմարտության մասին: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ Նա ընդգծեց՝ յուրաքանչյուր օրենք պետք է զուգադրված լինի ճշմարտությանը․
«Եթե դրանք օրենքներ են, ապա մեռած տառեր են։ Սուրբ գիրքը հենց դրա մասին է խոսում՝ Արդարությունը և իրավունքը, այսինքն՝ Ճշմարտությունը, համբուրվեցին, հանդիպեցին։ Ամբողջ հասարակական կյանքի հիմնադրույթը այս երկու արժեքներն են, բայց սրանցից 2 էլ մեր երկրում այսօր չեն գործում։ Օրենքը ծառայում է որպես ոչ մի բան: Բոլոր ժամանակներում օրենքները սահմանվել են, որպեսզի բարենպաստ լինեն ժողովրդին ծառայության համար, այդ ժողովրդի՝ պաշտպանված լինելու համար, ոչ թե հակառակը․ իշխանություններին չէ, որ պաշտպանում են, այլ ժողովրդին։
Ճշմարտությունը ևս ոտնահարված է, ոչ միայն ոտնահարված, այլև գոյություն չունեցող։ Մենք ապրում ենք ստի մեջ՝ անօրինության մեջ և ստի մեջ, որը մարդկանց կյանքը դարձնում է անտանելի, բայց նաև օրինակ է դառնում, որ մարդիկ սկսեն դրան հարմարվելով՝ ապրել։ Դա բերում է երկրի ու պետության քայքայման, որի առջև մենք այսօր կանգնած ենք»,- ասաց նս։ Բագրատ Սրբազանի խոսքով` պայքարը հենց դրա համար է՝ թույլ չտալ, որ պետության վերջնական քայքայումը տեղի ունենա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.
-
2025-06-18 10:49
Конфликт Ирана и Израиля ведет не просто к эскалации, а к угрозе региону и миру, поскольку удары наносятся по ядерным объектам, и ядерная угроза имеет здесь практическое измерение, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-18 10:47
По информации Новости Армении- NEWS.am, недавно из полицейского участка вышли Карен Карапетян и его сын Нарек Карапетян.
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.