Իրանի նախագահ դարձավ Մասուդ Փեզեշքիանը. նա էթնիկ ադրբեջանցի է
Առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը՝ արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ձայների մոտ 53,6%-ը։ Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդվում է, որ բոլոր 30,530 մլն քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշքիանըհավաքել է 16,384 մլն ձայն՝ ընդհանուր թվի 53,6 տոկոսը:
Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին ստացելէ 13,538 մլն ձայն՝ 44,3%:
Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս:
Քվեարկության երկրորդ փուլին, ըստ Իրանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, մասնակցել է 30,530 մլն ընտրող (Իրանում ընտրելու իրավունք ունեցող շուրջ 61 մլն մարդուց):
Նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը կազմել է մոտ 40 տոկոս, ինչը հանրապետության պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է:
Նշենք, որ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է։ Նա ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ), կրոնական ընտանիքում: Ունի սրտային վիրաբույժի կրթություն, պրոֆեսոր է:
Փեզեշքիանը որպես Իրանի նախագահի թեկնածու գրանցվել է նաև 2013 և 2021 թվականների ընտրություններին։ Առաջին անգամ իր թեկնածությունը հանել է Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի օգտին, երկրորդ անգամ նրան թույլ չեն տվել ընտրություններին մասնակցել Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.