Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՓԵԶԵՇՔԻԱՆՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի ինտենսիվ կզարգացնի երկրի փոխգործակցությունը Թուրքիայի հետ, մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերություններում նրա կուրսը դեռ դժվար է կանխատեսել: «Իզվեստիային» այս մասին ասել է քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
«Առայժմ դժվար է ասել ներկայիս փոփոխվող հանգամանքներում, թե ինչ է տեղի ունենալու, և որքանով է պարոն Փեզեշքիանը բարեփոխիչ», - ասել է նա:
Քաղաքագետը հիշեցրել է, որ ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել էր, որ Մոսկվայի հետ հարաբերություններում Թեհրանի քաղաքականությունն անփոփոխ կմնա: Բացի այդ, նման դիրքորոշում են հնչեցրել նաև իրանցի այլ քաղաքական գործիչներ։
«Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի և Ադրբեջանի շուրջ կլինեն որոշ հետաքրքիր շարժեր։ Ոչ միայն այն պատճառով, որ Փեզեշքիանը էթնիկ ադրբեջանցի է։ Հնարավոր է, որ դա ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, բայց անհասկանալի է, թե որքանով։ Իրանում կան որոշակի ինստիտուտներ, որոնք կարող են սահմանափակել նրա գործողությունները»,–ասել է նա։
Նշենք, որ այսօր հայտնի է դարձել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Իրանի առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանի հաղթանակի մասին։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 06:05
Министерство внутренней безопасности США заявило, что будет выплачивать компенсацию нелегальным мигрантам, которые будут добровольно покидать Соединенные Штаты и возвращаться на родину, сообщает CNN.
-
2025-05-06 06:00
Глава Союза по правам человека беженцев Арцаха Андраник Григорян в эти дни принимает участие в конференции, организованной Бюро по демократическим институтам и правам человека ОБСЕ в Вене.
-
2025-05-06 05:56
Азербайджан вновь осквернил могилы в мемориальном комплексе в Степанакерте, сообщил MonumentWatch.
-
2025-05-06 05:52
На пропускном пункте Гогаван – Гугути армяно-грузинской границы временно приостановлен проезд грузового транспорта. Об этом сообщает Комитет госдоходов Армении.