Последние новости

Ծայրահեղ աջերը պարտվեցին. Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլը։ Ռուսաստանամետ Մարին Լը Պենի կուսակցությունը պարտություն է կրել, հայտնում են BFM TV-ն և Le Figaro-ն։

Ifop exit poll-ի համաձայն, ընտրություններում անսպասելիորեն առաջին տեղը գրավումէ ծայրահեղ ձախ «Նոր Ժողովրդական ճակատը», որը կարող է ստանալ 180-ից 215 մանդատ: Երկրորդ տեղում Էմանուել Մակրոնի նախագահական դաշինքն է՝ 150-180 մանդատով: Իսկ Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունն արդեն երրորդ տեղում է և կարող է հույս դնել միայն 120-150 մանդատի վրա։

Բայց այս երեք կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանում, ինչը նշանակում է, որ նրանք պետք է բանակցեն դաշինք կազմելու շուրջ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ