FT. «ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԻԺԵՑՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Անօդաչու թռչող սարքերի պատերազմի դարաշրջանում նոր արդյունավետ մարտական տեխնոլոգիաների արագ տարածումը խարխլում է համաշխարհային պաշտպանական արդյունաբերության հաստատված հիերարխիան, որում երկար ժամանակ գերիշխում են խոշոր կապալառուները: Դրա մասին գրում է Financial Times (FT) պարբերականը։
Հոդվածագիրը նշում է, որ ավանդական սպառազինության ծրագրերի զարգացման համար տարիներ, երբեմն տասնամյակներ են պահանջվում և դրանք հիմնվում են պետական նշանակալի բյուջեների, ինչպես նաև խոշոր հետազոտական և փորձարարական կենտրոնների վրա: «Եվ ընդհակառակը, անօդաչու թռչող սարքերը, որոնց կիառումը սաստկացել է ուկրաինական հակամարտության ընթացքում, էժան են, արդյունավետ և շատ արագ են արտադրվում, ինչը օգնում է հավասարեցնել ուժերը համաշխարհային պաշտպանական արդյունաբերության մեջ փոքր խաղացողների և արդյունաբերական հսկաների միջև», - նշվում է հոդվածում։
Ըստ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար ծրագրակազմ մշակող ամերիկյան Auterion ընկերության ղեկավար Լորենց Մեյերի՝ նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման բոլորաշրջանի տևողությունը շատ կարճ է։ «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ շուկա դուրս գալու ժամանակն ու ավելի ճկուն զարգացումը շատ կարևոր են», - շեշտում է շվեդական Saab կոնցեռնի գործադիր տնօրեն Միքայել Յոհանսոնը: «Կատարյալ արտադրանք մշակելու փոխարեն, որը կարող է երկար տարիներ տևել, կարևոր է արագ ստեղծել ապրանքներ, որոնք կարող են փորձարկվել, վերափոխվել և կրկին փորձարկվել: Արագությունը վճռորոշ նշանակություն ունի»,- եզրափակում է նա։
«Եթե Ուկրաինան մեզ ինչ-որ բան է սովորեցրել, դա այն է, որ պետք է ավելի արագ գործենք», - ավելի վաղ հայտարարել է Միացյալ Թագավորության ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջեյմս Հոքենհալը: «Անօդաչու թռչող սարքերի համատարած աճը խորապես փոխում է պաշտպանական արդյունաբերությունը, քանի որ նոր խաղացողները մրցում են տասնյակ տարիներ ոլորտում գերիշխող Lockheed Martin, Raytheon և BAE Systems կայացած ընկերությունների հետ», - նշում է Financial Times-ի հոդվածագիրը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.