«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԽԱԼԸ ՃՇՏԻ ՏԵՂ ԱՌԱՋ Է ՏԱՆՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու նրա ուսապարկերը մինչև վերջ պնդում են իրենց սխալը՝ այն փորձելով ճշտի տեղ ներկայացնել։ Անցած շաբաթվա վերջին Տավուշ՝ Կիրանց էին մեկնել օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները: Տեղում ֆոտոսեսիա էին արել՝ մեկ-երկու բնակչի հետ:
Իսկ շաբաթ օրը անվտանգության մեծաթիվ ուժերով Կիրանց էր մեկնել Նիկոլ Փաշինյանը, ով ոչ այնքան կիրանցեցիների նոր կարգավիճակով ու ապրումներով էր անհանգստացած, քանի որ այդ դեպքում կհանդիպեր մարդկանց հետ, որքան մեկնել էր Բագրատ սրբազանին, ըստ էության, պատասխանելու:
Հիշեցնենք, որ սրբազանը շաբաթներ առաջ մեկնել էր Կիրանց և հերքել Փաշինյանին, ով Սյունիք այցի ժամանակ տեղացիներին հեռախոսով ցուցադրում էր և պարծենում Տավուշում տեղադրված սահմանային փշալարերով։ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ փշալարեր Կիրանցում չկան, մարդիկ փնտրում են` չեն գտնում։ Շաբաթ օրը Փաշինյանը հատուկ ֆոտոսեսիա էր կազմակերպել փշալարերի շուքին և օպերատորին ցուցումներ էր տալիս, թե որ հատվածները նկարի։
Եվ չնայած սահմանազատում կոչվող միակողմանի զիջումների հետևանքով Կիրանցը կիսվել է, ոմանք կորցրել են իրենց տները, սեփականությունը, քունն ու հանգիստը, մի քանի ընտանիք էլ, ըստ լուրերի, լքել է գյուղը՝ հասկանալով, որ այլևս ապահով չէ այստեղ ապրելը, Փաշինյանին իր բերած աղետն անգամ հետ չի պահում այդ թեման շահարկելուց: Նա փորձում է փշալարերի տեղադրումը որպես խոշոր ձեռքբերում ներկայացնել՝ հայտարարելով, թե գյուղացիները փշալարերից այս կողմում հանգիստ կարող են իրենց հողը մշակել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: