ՌԴ–Ն ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ՃԻՇՏ Է ԱՐԵԼ, ԲԱՅՑ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՒՏ ԵՆ. Զատուլին
Մեղադրանքները, թե Ռուսաստանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, սուտ են․ միևնույն ժամանակ` Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ճիշտ էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի դեպքում հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Կողմերի և, առաջին հերթին, հայկական կողմի խնդրանքով Ղարաբաղ մտցնելով իր խաղաղապահներին՝ Ռուսաստանը հետագայում չի ստացել մանդատ, որը թույլ կտար այդ խաղաղապահներին գործել։ Բացի այդ, Հայաստանի վարչապետը 2022 թվականի իր պրահյան հայտարարությամբ հրապարակայնորեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։
«Ինչ թերություն ասես կարելի է գտնել ոչ միայն խաղաղապահ առաքելության, այլև ընդհանուր առմամբ Կովկասում Ռուսաստանի քաղաքական գծի իրականացման մեջ։ Եվ ինքս դա անում եմ առանց նեղվելու: Բայց, համենայնդեպս, հանիրավի մեղադրանքը, թե Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, սուտ է և կեղծիք», - հավելել է նա։
Ռուս խորհրդարանականի կարծիքով ՝ Ռուսաստանը շահագրգռված էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ապրեն իրենց տներում, որ ԼՂ-ն ձեռք բերի որոշակի պայմաններով անկախություն, կամ՝ եթե ոչ անկախություն, ապա գոնե այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար այնտեղ բնակվել հայերին և հանգիստ լինել թե՛ իրենց տների, թե՛ գերեզմանների, թե՛ վանքերի համար: Զատուլինը վստահ է, որ դրանում էր Մոսկվայի հետաքրքրվածությունը։
Ավելի վաղ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այն պայմաններում, երբ Երևանն ամբողջովին կախված էր Մոսկվայից, Ռուսաստանը «խլել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և տվել Ադրբեջանին»: Պաշտոնյան նաև հայտարարել էր, որ տարածաշրջանում պատերազմ չէր լինի՝ առանց Ռուսաստանի թույլտվության։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.