Իրանի նախագահը Փաշինյանին ասել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության
Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշկիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
Ըստ մամուլի հրապարակումների՝ երեքշաբթի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորընտիր նախագահի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է Մասուդ Պեզեշկիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և նշել նրա քաղաքական գործունեության երկար ու հաջող պատմությունը։
Նա նաև ափսոսանք է հայտնել Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Ռաիսիի օրոք երկու երկրների հարաբերությունները լավ զարգացած են եղել։
Հույս հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների հարաբերությունները կմնան ջերմ և բարեկամական՝ Հայաստանի վարչապետը հավելել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի վրա։
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքների համար և նշել, որ Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանների շրջանում և այս երկրի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի արտաքին քաղաքական համակարգի համար։
«Չնայած Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահմանն է, և մեր սկզբունքային քաղաքականությունը ձեր հանդեպ անձեռնմխելի է»,- մեջբերում է լրատվամիջոցը Մասուդ Պեզեշկիանին։
Նա նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.