ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼ Է ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ, ՔՊ-Ն ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ
Հուլիսի 11-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որում քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները, Փաշինյանն աջակցել է Ավանեսյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«ՔՊ-ականները ճակատամարտ են տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ, սակայն հաղթանակ չեն գրանցել, քանի որ Ավանեսյանի տեսակետը պաշտպանել է նաև Նիկոլ Փաշինյանը, եթե չասենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության ջատագովը նախևառաջ նա է»,- հայտնում է լրատվամիջոցը։
Ըստ աղբյուրի՝ ՔՊ-ի կարծիքով՝ կառավարության մոտեցումը, որ ապահովագրական ֆոնդերը պետք է լինեն ոչ թե մասնավորի ձեռքում, այլ պետության, վտանգավոր է։ Նրանց համոզմամբ՝ չի լինելու պատշաճ վերահսկողություն, ճիշտ հակառակը՝ ֆոնդերի պատասխանատուներն անխնա վատնելու են գումարները։
«Մինչդեռ, եթե մասնավորն իրականացներ պարտադիր ապահովագրություն, ապա քաղաքացուն կստիպեր եռամսյակը մեկ պարտադիր բուժզննում անցնել, որ անակնկալ կերպով առողջական ծանր խնդրի, հետևաբար՝ մեծ ծախսերի առջև չկանգնի, ընկերությունն էլ ստիպված չլինի մեծ գումարներ տրամադրել: Իսկ պետական ֆոնդերը վերահսկողները քաղաքացիների առողջության անվան տակ միլիարդներ են բյուջեից դուրս գրելու»,- գրում է թերթը։
Չնայած մեկ տասնյակից ավելի պատգամավոր ելույթ է ունեցել ՔՊ-ի նիստում և մատնանշել ռիսկերը, սակայն Ավանեսյանն անդրդվելի է մնացել և պնդել իր և Փաշինյանի մոտեցումը: Ըստ «Հրապարակի»-ի՝ նա անգամ չի համաձայնել, որ ընտրության հնարավորություն տրվի քաղաքացիներին՝ ովքեր կուզեն, կարող են մասնավորի մոտ ապահովագրել առողջությունը, ովքեր չեն ցանկանա` պետականի։
Նշվում է, որ Ավանեսյանն առաջարկել է, որ հաջորդ տարվանից համակարգը գործարկվի, սակայն ՔՊ պատգամավորները չեն համաձայնվել՝ ասելով, որ քանի դեռ բոլոր վտանգները չեն չեզոքացրել, պետք չէ շտապել։
Հուլիսի 5-ին ևս քննարկում էր տեղի ունեցել, որում ՔՊ-ն դժգոհել էր նախարարության ներկայացրած պարտադիր ապահովագրության ծրագրից՝ բազմաթիվ խութեր ու վտանգներ մատնանշելով։ Փետրվարի 15-ին Առողջապահության նախարարը բացահայտել էր ՀՀ-ում բժշկական համապարփակ ապահովագրության փուլային ներդրումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: