Последние новости

Դիվանագետ. Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունից մնացել է միայն Հայաստանը

Հայաստանի անկախությունից առ այսօր մենք երբեք չենք ունեցել այսքան պառակտված, Սփյուռքը հայրենիքից այսքան հեռացած իրավիճակ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Վահագն Մելիքյանը:

«Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունից մնացել է միայն կիսատ, թույլ, տկար մեկ ուղղություն՝ Հայաստանը, թևերը կտրված, մի թևը Ափյուռք, մյուս թևն Արցախ ու սա օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է»,-ասաց նա։

Նրա խոսքով Հայաստանի և Սփյուռքի միջև ջրբաժանը սկսվեց 44-օրյա պատերազմի ու նրան հաջորդած ժամանակաշրջանում։

«Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել։ Սփյուռքը ոտքի էր կանգնել Հայաստանի Հանրապետությանը նեցուկ լինելու համար, սակայն դրա դիմաց ստացավ խորն անվստահություն, չհրապարակված դրամական հոսքեր, հանգանակությունից գոյացած ծանրոցներ, որոնք չծառայեցին իրենց նպատակներին և որոշ պաշտոնյաների տներից այդ արկղերը հայտնաբերելու փաստեր»,-հավելեց դիվանագետը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ