Последние новости

Հունիսի 12-ի գործն ուղարկվել է դատարան. 14 մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են

ՀՀ քննչական կոմիտեն դատարան է ուղարկել հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը: Տեղեկությունը հայտնում է իրավապաշտպան և փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։ Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լևոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Մելիքյանը նաև ընդգծել է, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել։

Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ