Последние новости

Գաբրիել Աթալը Օլիմպիական խաղերի ընթացքում չի լքի Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը

Սպասվում է, որ խորհրդարանական ընտրություններում կենտրոնամետ կուսակցության պարտությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան կընդունի իր վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը, հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։

Սակայն Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքում Աթալը կմնա որպես ժամանակավոր կառավարության ղեկավար: Հուլիսի 7-ի ընտրություններում հաղթած ձախ ուժերի դաշինքը դեռ չի կարողացել պայմանավորվել նրան փոխարինող հավանական թեկնածուի շուրջ։

Աթալը լրագրողներին մեկնաբանություններ չի տվել, Ելիսեյան պալատում իր կառավարության կաբինետի վերջին նիստը լքելիս, սակայն նախագահ Մակրոնը, ինչպես ենթադրվում է, ասել է, որ ժամանակավոր կառավարությունը մի քանի շաբաթ կարող է մնալ իր տեղում:

Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ Աթալը Մակրոնին ասել է, որ պարտքի զգացումից ելնելով ինքը մինչև վերջին պահը կմնա իր պաշտոնում, «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարեք՝ մեր երկրի համար կարևորագույն իրադարձությունների նախօրեին»:

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել մեկ օր անց, երբ իր Ensemble դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում գրավել է երկրորդ տեղը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ