Последние новости

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ ՌԴ ՖՈՐՊՈՍՏԻՑ ԴԵՊԻ ՀԱԿԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ…

Դեռ վերջերս մտածող հանրությանը մշուշոտ կասկածներ էին այցելում, որ Հայաստանը վերածվում է հակաՌուսաստանի, իսկ այսօր երկրորդ ճակատի բացման մասին կանխատեսումներն իրականանում են արագացված տեմպերով։ Եթե Վրաստանում նման փոխակերպման համար պետք կլինի ևս մեկ գունավոր հեղափոխություն, ապա Հայաստանը ՌԴ նախկին ֆորպոստից հոժարակամ վերածվում է Հարավային Կովկասում ԱՄՆ գլխավոր հենակետի: Ընդ որում փոխակերպումն ուղեկցվում է այսուայնկողմ պարբերական դեգերումներով՝ ռեժիմի պարագլխի տանջալի ֆոբիաների պատճառով

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՄԵՆՈՒՐ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐՈՎ։ Տարբերությունը լոկ մանրամասներն են. օրինակ, Կիևում Վիկտորիա Նուլանդը թխվածքաբլիթներ էր բաժանում Մայդանում, իսկ օրերս Երևան կատարած հերթական այցի ժամանակ Սամանտա Փաուերը ժենգյալով հաց էր պատրաստում արցախցի կանանց հետ։ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն ու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի այլ պաշտոնյաները ԿՀՎ-ի միասնական ձեռնարկն ունեն «հետամնաց» ժողովուրդների գլուխը թլսորելու համար

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն օրերս հաղորդեց, որ Փաշինյանի ռեժիմը հրաժարվել է հայկական զինված ուժերին սպառազինության մատակարարման բազմամիլիոնանոց գործարքից, փոխարենը Հնդկաստանից և Ֆրանսիայից մատակարարումները դարձել են շոուի առարկա, թեև նախկինում երբեք երկրի ղեկավարությունը չի ցուցադրել սպառազինության ոլորտում իր ձեռքբերումները (բացառություն են կազմել շքերթները)։ Ղևոնդյանը չմանրամասնեց, թե որ երկիրն է առաջարկել նշյալ գործարքը, սակայն հղում արեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ռուսական կողմը, թեկուզ ուշացումով, բայց արդեն կատարել է սպառազինության մասով ՀՀ-ի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Դա չի բացառում, որ բազմամիլիոնանոց գործարքը կարող էր առաջարկվել ավանդական ռազմավարական գործընկերներից մեկի կողմից, դե, իսկ մերժումը, բնականաբար, թելադրված է զինված ուժերի ընթացիկ բարեփոխմամբ՝ ՆԱՏՕ-ի հրահանգիչների մասնակցությամբ։

ԱՄՆև ՀՀ-ն արդեն հայտարարել են փոխհարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի հասցնելու մտադրության մասին։ Հուլիսի 15-24-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունների արդյունքներով վերջնականապես պարզ կդառնա, որ Երևանը չի կարող երկար համատեղել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը ՀԱՊԿ անդամի կարգավիճակի հետ, նույնիսկ այն պայմանով, որ այդ անդամակցումը, ըստ Փաշինյանի հայտարարության, «սառեցված է»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցները Երևանում են գրեթե մշտապես, վերջերս ՀՀ են այցելել մի խումբ սենատորներ՝ համոզված ռուսատյացների շարքերից, Հայաստանն իրենցով անելու գործընթացը շատ է հիշեցնում ամերիկացիների գործողությունները Վրաստանում՝ նախագահ Սահակաշվիլիի օրոք։ Այն ժամանակ Վաշինգտոնը հարևան պետությանը լուրջ աջակցություն չցուցաբերեց 5-օրյա պատերազմի ժամանակ։

Սահակաշվիլին ինքն է հաստատել, որ անդրօվկիանոսյան ողջ «օգնությունը» սահմանափակվել է վրաններով ու տաք ծածկոցներով, ինչպես նաև ամերիկյան ռազմանավերի դեֆիլեով Վրաստանի մերձափնյա չեզոք ջրերում, որը 2008-ին ՌԴ-ի հետ պատերազմի արդյունքում զրկվեց տարածքներից: Սահակաշվիլին «ըստ արժանվույն» գնահատեց անդրօվկիանոսյան գործընկերների օգնությունը ՌԴ-ի հետ պատերազմում, որն ինքն էր սադրել Արևմուտքի հրահրումով։ Այն, որ պատերազմը սադրել է վրացական կողմը, հաստատել են անգամ եվրոպական ազդեցիկ կառույցները, իսկ Սահակաշվիլին խոստովանել է, որ Արևմուտքն իրեն «քցեց»…

Ղեվոնդյանի եվ այլ քաղաքագետների գնահատմամբ՝ Ալիևը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնեց, որպեսզի հետաձգի Հայաստանի հետ խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրումը: Հուլիսի 1-ին չկայացավ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը, պատճառն ակնհայտ է. Ալիևը խուսափում է ՀՀ-ի հետ որևէ համատեղ փաստաթղթի տակ Ադրբեջանի ստորագրությունից, քանզի համատեղ կանոնակարգը կնշանակի խաղի գոնե ինչ-որ կանոնների առկայություն։ Ալիևին այդ կանոնները պետք չեն, նա պատրաստվում է պատերազմի, չնայած պետքարտուղար Բլինքենի քայլիկներին և երկարատև խաղաղության թեմայով արևմտյան հռետորաբանությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս խոստովանեց, որ սահմանազատման գործընթացը դադարեցված է, մինչդեռ այդպիսի գործընթաց չի եղել ընդհանրապես, իսկ միակողմանի զիջումները շարունակվելու են: Չինաստանի հետ պայմանագրի ստորագրումից հետո Ալիևը փորձում է իր վրա վերցնել ողջ տարածաշրջանի վերահսկիչի դերը, ինչին բավականաչափ նպաստում է նաև Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային ճանապարհը։ Ղևոնդյանը նշեց, որ տարածաշրջանի բոլոր երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը փորձում են կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, և միայն Հայաստանն է հարկադրված հարևանների հետ խոսել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջոցով: Այս առումով Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները բացարձակ հորինվածք են։ Հայաստանն իր ապագան կապում է ԵՄ-ի հետ, մինչդեռ հայտնի է, որ այդ կառույցն իր կազմ չի ընդունում խնդիրներ ունեցող երկրներին, մանավանդ որ ԵՄ-ում տնտեսական բազմաթիվ խնդիրներ են կուտակվել։ Ադրբեջանը, հակառակը, գազ է մատակարարում Եվրոպային, բայց նախընտրում է ամրապնդել գործընկերությունը Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ՝ մասնակցելով լոգիստիկ նախագծերի, որտեղ ներգրավված է նաև Թուրքիան։

Անդրադառնալով Փաշինյանի այն արտահայտությանը, թե ինքը դեռևս 2018-ին պետք է ասեր, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, Ղևոնդյանն ընդգծեց, որ նույն հաջողությամբ Փաշինյանը կարող էր խոստովանել. «Ես դեռևս 2018-ին պետք է ասեի ժողովրդին, որ Զանգեզուրի միջանցքը հանձնելու եմ Ադրբեջանին, քանի որ խոստացել եմ դա ինձ իշխանության բերողներին»։ Քաղաքագետի կարծիքով՝ Սյունիքը հանձնելուն դիմադրում են Իրանն ու Ռուսաստանը, ընդ որում արևմտյան հրահանգիչներն առաջադրանք են տվել Փաշինյանին ոչ մի դեպքում թույլ չտալ Ռուսաստանի ներկայությունը Սյունիքում։ Հենց այդ պատճառով է մեծ աղմուկը Կապանում հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագրերի շուրջ։

Մեկնաբանելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի սկանդալային հայտարարությանը, թե Ռուսաստանը խլել է Արցախը Հայաստանից ու տվել Ադրբեջանին, Ղևոնդյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմը բնորոշեց որպես «դավաճանաբար պայմանավորված»՝ մատնանշելով, որ Արցախի հանձնումն ի սկզբանե եղել է Փաշինյանի ծրագրերում, իսկ «պատերազմը, ինչպես հայտնի է, տարածքներ հանձնելու ամենալեգիտիմ միջոցն է»։ Հիշեցնեմ, որ այդ պայմանավորված պատերազմը 5 հազար հայ զինվորի կյանք խլեց։

Քաղաքագետը նշեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մտել է լիակատար անորոշության շրջան, ինչը պայմանավորված է Ուկրաինայում պատերազմով և ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրություններով: Նրա կանխատեսումներով՝ «խորքային պետությունը» թույլ չի տա Դոնալդ Թրամփին գալ իշխանության… Եթե դեմոկրատները պահպանեն իշխանությունը, ապա Վաշինգտոնը կշարունակի օգտագործել Հայաստանը որպես Հարավային Կովկասում իր հենակետ՝ վերածելով հակաՌուսաստանի, ընդ որում անվտանգության որևէ լուրջ երաշխիք ՀՀ-ն չի ունենա։ Թրամփի հաղթանակն էլ մեզ ոչ մի լավ բան չի խոստանում, թերևս միայն Փաշինյանը հերթական անգամ կնետվի Պուտինի գիրկը

Երևանում Փաշինյանի այսուայնկողմ նետվելուն՝ Մոսկվայից դեպի Վաշինգտոն և հակառակը, փորձում են հավասարակշռված արտաքին քաղաքականության երանգ հաղորդել, մինչդեռ ակնհայտ է, որ հակամարտող ճամբարների արանքում այդ դեգերումները կարող են հանգեցնել միայն պետության վերջնական կորստի։ Հունվար-մայիսի տվյալներով ՀՀև ՌԴմիջև առևտրաշրջանառությունը կազմել է ողջ առևտրաշրջանառության 45,9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36,1%-ի համեմատ: 16,3 մլրդ դոլարից 7,5 մլրդ դոլարը բաժին է ընկնում ՌԴ-ին։ Վերջին շրջանում ավելի քան հնգապատիկ աճել են ՌԴ-ից մեր երկիր ներկրման ցուցանիշները։ Այդ ամենը, գազի մատակարարումների, էներգետիկայի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետ մեկտեղ, Փաշինյանը պատրաստ է զոհաբերել արևմտյան կոալիցիային՝ անվտանգության ոլորտում զրոյական երաշխիքների դիմաց

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЧЕМУ МАКУНЦ ДОБИВАЕТСЯ ЭКСТРАДИЦИИ "ДОГА"?
    2025-06-07 08:58

    Политологи и общественные деятели, которые еще 2-3 месяца назад с пеной у рта защищали политику Пашиняна, в последние дни поумерили свой пыл. Некоторые даже посетили телеканалы власти, чтобы продемонстрировать несогласие с главарем правящей верхушки. Люди не хотят, чтобы их ассоциировали с Николом. О том, что политизированная армянская публика настроена против главаря правящей верхушки, свидетельствует отставка руководителя административной единицы Нор Норк, хотя после избиения 30 апреля блогера Артура Чахояна члены партии "Республика" вещали из всех щелей, что Тигран Тер-Маргарян в отставку не подаст.

  • РАСПРАВА ЕДИНСТВЕННЫЙ КЛЮЧ К ОППОНЕНТАМ
    2025-06-07 08:54

    27 мая 2024 г. 60 красных беретов избили в центре Еревана (ул. Анрапетутян) депутата от фракции "Айастан" Ашота Симоняна. 28 мая видеозапись обошла все оппозиционные телеканалы, вызвав большой общественный резонанс. Управление внутренней безопасности МВД назначило служебное расследование по поводу действий Геворга Мкртчяна, который руководил расправой. На время расследования его полномочия были прекращены. Через месяц он был восстановлен в должности и продолжил службу.

  • ПАШИНЯН ОПАСЕН!
    2025-06-06 09:19

    "Да простит меня архиепископ Баграт, но я не связываю с ним надежды, пусть простят меня все, кто ему верит, но из нынешнего состояния нас могут вывести только бывшие президенты, и никто, кроме них. Нас спасет либо Роберт Кочарян, либо Серж Саргсян!", - заявила мать погибшего героя Давида Арушаняна Лида Арушанян. По ее словам, "до выборов еще год, но терпеть этого сумасшедшего (подразумевается Пашинян) уже невозможно"! Невозможно не только по причине тотального коллапса – от безопасности до экономики, а потому, что правящая пара пытается затащить все армянское общество в помойную яму, в которой барахтается сама.

  • СИЛЬВА НА ВСЕ ВРЕМЕНА!
    2025-06-03 09:55

    12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ