«Հրապարակ». ԵՐԿԻՐԸ ԹՈՂԵԼ ԵՆ ԱՆՏԵՐ. ՀԱՅՏՆԻ Է՝ ՈՐՏԵՂ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատև արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ն է արձակուրդում: Խոսնակի տեղեկացմամբ, արանքում Լոնդոնում միջոցառման է մասնակցելու, ապա այցելելու է Տավուշ և Արմավիր։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից օգոստոսի՝ 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։ 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաև ֆիննախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչև հուլիսի 22-ը:
Հիշեցնենք, որ անցյալում, երբ ՀՀ նախագահներն արձակուրդ էին գնում, առավելագույնը՝ 1-2 շաբաթով, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ամբիոնն էր ճոճում, թե` քա՞ր եք քաշել, որ հանգստանալու եք գնում։ Նա հիմա էլ ընդդիմադիրներին է մեղադրում, որ արտերկիր են մեկնում` հանգստանալու: Իշխանության հրահանգով օդանավակայանում հաճախ նկարում են նրանց, սոցցանցերում տեղադրում, թե երկիրը ծանր վիճակում է, դուք ծով եք գնում:
Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին մասնակցելն ընդամենը շղարշ է` Փաշինյանն իր մերձավորների հետ որոշել է այս տարի հանգստանալ Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ` Շոտլանդիայում, ինչին վերջին ամիսներին եռանդով պատրաստվում էին Բրիտանիայում ՀՀ դեսպանությունն ու այլ կառույցներ:
Իսկ աշխարհում, որպես կանոն, երկրի ղեկավարների ամեն քայլը հրապարակվում է, և այդ հանգիստը ֆինանսավորող հանրությունն ամբողջությամբ տեղեկացվում է, թե որտեղ և քանի օր է հանգրվանել պետության ղեկավարը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.