Շոլցը մերժել է Զելենսկու կոչը՝ Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր խոցելու վերաբերյալ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը արևմտյան դաշնակիցներին՝ խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայի տարածքում։ Շոլցի հայտարարությունը մեջբերում է DW-ն։
Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ պատրաստ չէ վերացնել ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները։
Հարցին, թե արդյոք ինքը համաձայն է ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ Զելենսկու կոչերի վերաբերյալ, Շոլցն ասել է. «Ես տեսնում եմ այնպիսի կոնսենսուս, որ նման քայլերի մասին խոսք լինել չի կարող, և ԱՄՆ-ն նույնպես շատ պարզ է եղել այս հարցում»:
Գագաթնաժողովում Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և վերացնել Ռուսաստանի թիրախներին արևմտյան զենքով հարվածելու սահմանափակումները։
Զելենսկին նաև հիշեցրել է, որ ապրիլին գործընկերներն օգնեցին Իսրայելին հետ մղել Իրանից զանգվածային համակցված հարվածը և նաև ընդգծել, որ «հրթիռներն ու անօդաչու սարքերը «պետական ինքնիշխանության կրողներ» չեն, ուստի դրանք ոչնչացնելու համար անհրաժեշտ է հավաքական կամք։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.