ԹՐԱՄՓԻՆԸ՝ ԹՐԱՄՓԻՆ, ՆԻԿՈԼԻՆԸ՝ ՆԻԿՈԼԻՆ
Արնաթաթախ ականջով Թրամփը ավելին է, քան Թրամփը մահափորձից առաջ: Ընդ որում՝ շատ ավելին, քան կարելի է ենթադրել։ Դա նրան տրվելիք ձայների երաշխավորված աճ է մոտ տասը տոկոսով։ Եվ արդեն էական չէ, թե արդյոք Փենսիլվանիայի հրաձիգի հրացանը կրակել է իր իսկ վրիժառու հոգու կանչով, ինչ-որ ուժերի պատվերով, որոնք փորձում են ականջներից ձգելով երկրորդ ժամկետի տանել վարկանիշային հատակ գլորվող հիվանդ ծերուկ Բայդենին, թե այդ ամենը բեմականացում էր։ Թեպետ, վերջին վարկածը խիստ անհավատալի է թվում, քանզի դժվար թե իշխանության ձգտող նույնիսկ ամենախենթ քաղաքական գործիչը խիզախի հանուն դրա վստահաբար կանգնել դիպուկահարի հրացանի թիրախում։
Պատկերացրեք, ընդամենը մի կես սանտիմետր կամ կես վայրկյան, և մարդկության պատմությունը կարող է գլխապտույտ շրջադարձ կատարել: Դե արի ու հավատա այդքանից հետո գիտնական այրերին, որոնք փիլիսոփայաբար հայտարարում են, թե իբր՝ պատմության ընթացքը ենթակա չէ որևէ պատահականության, և ամեն ինչ զարգանում է օբյեկտիվ գործոններին համապատասխան: Չէ մի չէ՛։ Եթե Թոմաս Մեթյու Քրուքսը փոքր-ինչ դեպի աջ ուղղեր իր գնդակի հետագիծը կամ նրա թիրախավորած շիկահեր գլուխը ճկույթի ծայրի չափ թեքվեր կողք, ԱՄՆ-ի և նրա հետ մեկտեղ ողջ աշխարհի պատմությունը անսպասելի պիրուետ կկատարեր:
Իսկ այսպես ամեն ինչ կընթանա իր հունով, համալրվելով միայն Թրամփի առանց այն էլ բարձր վարկանիշի կտրուկ աճով և, հավանաբար, նրա խեղված ականջի պատկերով, որն այսուհետ նույնքան հայտնի է, որքան Վան Գոգի ականջը։
Այնպես է ստացվել, որ շարքային ընտրողն ավելի շատ «տաքդեղ» է ուզում նախընտրական մրցավազքում։ Ճիշտ է, ԱՄՆ-ում նրան արդեն հիմնովին տաքդեղել են, բայց Թրամփի դեմ մահափորձի պատմությունը շոուի գագաթնակետն է, որն անտարբեր չի թողնի նույնիսկ ամենածույլ ընտրազանգվածին, որը սովորաբար օգտագործում է ընտրական հանգստյան օրերը լոկ բազմոցին պառկելու համար։
Պետք է ակնկալել, որ ընտրատեղամասերում շարան-շարան հերթ կկանգնեն քվեարկել ցանկացող «ալարկոտներն» ու ավանդական չեզոքները, որոնք այնտեղ կգան հաստատ ոչ հանրապետականների կամ դեմոկրատների հանդեպ հանկարծակի ի հայտ եկած համակրանքի մղումով, այլ հանուն նրա, որ հարգանքի տուրք մատուցեն այն իրադարձությանը, որը զարդարեց ամերիկյան ճղճիմ-տաղտկալի ընտրությունները, և որպեսզի անձամբ առնչվեն պատմությանը։ Չէ՞ որ այս անգամ ամերիկացիների այդքան սիրելի հոլիվուդյան կինոն ինքը էկրանից իջավ կյանք, այլ ոչ թե հակառակը։
Ասենք, Թրամփինը՝ Թրամփին։ Իսկ Նիկոլինը՝ Նիկոլին։ Մահափորձի հաջորդ օրը մեր վարչապետը, կատարվածից ցնցված, շտապեց անհապաղ տեղեկացնել ողջ միջազգային հանրությանը և անձամբ պարոն Թրամփին, որ ինքն անասելի վրդովված է ժողովրդավարության արժեքների դեմ բացահայտ ոտնձգության ակտից։ «Բռնության նման գործողությունները խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,- Х սոցցանցում գրեց Փաշինյանը՝ երևակայելով, թե այ ինքը հաստատ ժողովրդավարների էլիտար համաշխարհային կոհորտայի զինվոր է, ընդ որում՝ քայլում է դրա առաջին շարքերում։
Ահավասիկ կլսեն նրա ձայնը ԱՄՆ-ում, Եվրոպայում, Սպիտակ տանը, Կոնգրեսում, մի խոսքով՝ ամենուր, որտեղ կարոտել են ժողովրդավարության լավագույն ավանդույթները, և կներշնչեն կենարար մաքուր օդը։ Քանզի Նիկոլը ժողովրդավարության լուսատուն է։ Ասենք, ի՜նչ լուսատու։ Նա դրա մարմնացումն է, դրա կատեխիզիսը, դրա խիղճը: Եվ այդ խիղճը բարբառում է, որ բռնությունը ժողովրդավարության գլխավոր թշնամին է։
Բայց բնավ ոչ այն բռնությունը, երբ ոստիկանական նռնակով պոկում ես ցուցարարների ձեռքերը, կամ երբ խելահեղ արագությամբ սլացող քո ավտոշարասյունով մահացու վրաերթի ես ենթարկում հղի կնոջը և հետո չես գտնում մեղավորին։ Ոչ այն բռնությունը, երբ կամրջից ցած ես նետում երիտասարդին այն բանի համար, որ նա իրեն թույլ է տվել նստել ԱԺ նախագահի աթոռին, կամ երբ ոլորում ես քաղաքացու թևերն ու թքում նրա երեսին…
Մի խոսքով, նշյալ ամենը և էլի բազմաթիվ բաներ ժողովրդավարության վսեմ սկզբունքներին հակասող բռնություն չեն։ Այս ամենը մանրուքներ են, որոնք միանգամայն զուգորդվում են «իսկական ժողովրդավարության» հետ։ Բռնությունն այն է, երբ ֆանատիկոսներից ինչ-որ մեկի մտքով անցնում է մեկընդմիշտ վերջ տալ «վատ տղային», որը մի ամբողջ երկիր հասցրել է ծայրահեղ վիճակի (համենայնդեպս Փենսիլվանիայի հրաձիգ Թոմաս Մեթյու Քրուքսը համոզված էր իր արարքի արդարության մեջ)։
Նիկոլ-լուսատուի ուղեղում միմիայն դա է իրական ժողովրդավարությանը հակասող բռնություն։ Իր կառուցած հայկական «ժողովրդավարության բաստիոնում» նման բռնությունը պիտի տեղ չունենա, իսկ դրա մնացած բոլոր դրսևորումները՝ խնդրեմ։ Քանզի դրանք կիրառում են ինքն ու իր իշխանավոր հանցակիցները։
«Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- այս խոսքերով է ամփոփել իր գրառումը Փենսիլվանիայում տեղի ունեցած բռնությունից և ժողովրդավարության արժեքների ոտնահարումից ահավոր վշտացած Նիկոլը: Եվ այնուհետ հաստատ շտապ կանչել է պետական պաշտպանության ծառայության ղեկավարին՝ ՆԳՆ նախարարի հետ միասին, և պահանջել մի քանի գումարտակով ավելացնել իր թիկնապահների թիվը, մի քանի հազար գլխաքանակով էլ՝ իր պահազորի արտաքին պարագիծը:
Քանզի պետք է, չէ՞, ամեն կերպ պաշտպանել իսկական ժողովրդավարությունը բռնությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 10:31
Да, Александр Македонский - великий полководец, но зачем же стулья ломать? Воистину, это фраза применима к товарищу Арцруну - тому самому, что когда-то опошлил и сделал ненавистным для нашего народа априори воодушевляющий девиз "Мы победим". Знаю, что пишу об Арцруне и его сенсационных заявлениях на посиделках у Петроса с большим опозданием, когда уже все, кому не лень, высказались и выразили все, чего он заслуживает. Сказать что-то новое на эту тему сложно, но на самом деле иногда полезно дать теме остыть недельки две и без эмоций вновь обратиться к ней свежим взглядом.
-
2025-05-22 10:27
Уже недели две как в сети гуляют занятные видеокадры из районной «лекции» варчапета в рамках осуществляемой его сожительницей инициативы «Образование – это модно». На кадрах Никол с достойной параноика импульсивностью и ужимками шизофреника взывает к аудитории, разглагольствуя: чтобы изменить свою жизнь, надо, мол, прежде всего измениться самим, а не стремиться поменять премьера. Иными словами, публике внушается, что корень всех проблем в них самих, а вовсе не в руководстве страны.
-
2025-05-15 09:12
Кто-нибудь может вспомнить второй такой случай, когда глава государства в прямом эфире показывает жестом, как перережет горло или повесит своих политических оппонентов? Кто-либо может привести в качестве примера прецедент в международной практике, когда лидер страны открыто угрожает засадить оппозицию в подвалы и истерит с парламентской трибуны, подобно базарной хабалке?
-
2025-05-14 09:09
В очередной раз приходится с сожалением констатировать, что главной проблемой нашего общества, беспомощно барахтающегося под игом банды проходимцев и авантюристов, является неумение либо нежелание воспринимать проблему соседа, друга, соотечественника как свою личную. Речь, конечно, не о том, чтобы граждане постоянно жили жизнью и заботами друг друга, однако, в здоровом обществе индивид должен быть готов постоять и за себя, и за брата, и за свата, когда эта самая банда методично и поочередно гнобит всех.