Զելենսկին և Թրամփը պայմանավորվել են հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հանդիպման մասին։ Սակայն ժամկետը և հանդիպման ձեաչափը առայժմ հայտնի չեն, ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հեռուստամարաթոնի եթերում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։ Նա նշել է, որ ձեռք է բերվել Զելենսկու և Թրամփի հանդիպման «սկզբունքային համաձայնություն»։
«Քննարկել են որոշակի ժամկետ, երբ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ, բայց դրա մասին վաղ է ասել։ Արդեն թիմերը կաշխատեն և կհամաձայնեցնեն մանրամասները և ժամանակացույցը, երբ դա հնարավոր կլինի»,- ասել է մամուլի քարտուղարը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի թեկնածուն կարող է գալ Ուկրաինա, Նիկիֆորովը պատասխանել է. «Վաղ է խոսել այդ մասին։ Իսկապես քննարկվել է, երբ այն (հանդիպումը- խմբ.) պետք է տեղի ունենա և որտեղ, բայց կոնկրետություն ձևաչափի, ժամանակի և տեղի մասին դեռ չկա»։
Ինչպես նշել է Նիկիֆորովը, Զելենսկին Թրամփին կոչ է արել չհավատալ այն երկրների ներկայացուցիչներին, որոնք փորձում են բացատրել կամ արդարացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը Թրամփին պատմել է հուլիսի 19-ին Նիկոլաևին հասցված հարվածի, ինչպես նաև Կիևում «Օխմատդետ» հիվանդանոցի գնդակոծության մասին։
«Թրամփն ասել է, որ դա իր ֆիրմային արտահայտությունն է՝ չհավատալ ֆեյք նորություններին այն մասին, որ իր հաղթանակն ընտրություններում կարող է շահեկան լինել Ռուսաստանին։ Նա այդ թեզն անվանել է ֆեյք նորություն և կոչ է արել չհավատալ դրան»,- ավելացրել է Նիկիֆորովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.