Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀԱՐԻՍԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ
Բայդենը շատ իմաստուն քայլ արեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Դա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ: Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, նա ԱՄՆ պատմության լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել:
Անձամբ կարծում եմ, որ 2016-ին Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատների ամենից սխալ հաշվարկված քայլերից էր և, եթե առաջադրվեր նույն Բայդենը, նա Թրամփին հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար: Թրամփը չհաղթեց, Հիլարին պարտվեց: Այդ դեպքում Բայդենի թողած ժառանգությունն էապես այլ կլիներ, նրան այլկերպ կհիշեին: Ի դեպ Սենատոր եղած տարիներին նա Հայաստանի լավագույն բարեկամներից է եղել:
Ինչ վերաբերում է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ Հարիսի թեկնածությունը նույնպես լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ն: Իրականում Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու:
Իսկ Քամալա Հարիսն իր 70-80 միլիոնանոց ձայները «քնած» ունի», - գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 06:30
Индийское туристическое агентство «Cox & Kings» объявило о решении приостановить продажи всех туристических пакетов в Азербайджан, Узбекистан и Турцию в свете текущей геополитической обстановки и в соответствии с более широкими настроениями в стране. Об этом сообщает Hindustan Times.
-
2025-05-10 06:26
На начальном этапе Великой Отечественной войны около половины всех посевных площадей, включая 38% зерновых и почти 90% сахарной свеклы, оказалось под немецко-фашистской оккупацией, пишет Агроэкспорт.
-
2025-05-10 06:21
Союз журналистов Армении выступил с заявлением в связи с арестом в Гюмри журналистки Лилит Агекян.
-
2025-05-10 06:15
По данным официальной статистики, в апреле 2025 года по сравнению с апрелем предыдущего года в Армении цены на овощи выросли на 17,9%, а на фрукты – на 7,9%. Об этом в соцсетях написал экономист Сурен Парсян.