ԵՄ հնարամտությունը. ՀՀ-ին տրամադրվելիք 10 մլն եվրոն՝ ռուսական սառեցված ակտիվներից
ԵՄ որոշել է ԵՄ տարածքում գտնվող սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների 90%-ը ուղղել Ուկրաինայի համար սպառազինության ձեռք բերմանը։ Այդ միջոցները ուղղվելու են ԵՄ Խաղաղության աջակցման հիմնադրամին։
Այդ հիմնադրամից է նաև ՀՀ-ին հատկացվելու ծանրակշիռ 10 մլն եվրոն ՀՀ պաշտպանունակության բարձրացման համար։ Այսինքն՝ ռուսական սառեցված ակտիվներից։ Ուզենք թե ոչ, այդպես է ստացվում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գողություն օրը ցերեկով և ՀՀ նման փոքր պետություններին նման աննշան հատկացումներով իրենց հանցակից են դարձնում՝ հետագայում կոլեկտիվ պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի տակ իրենց ազդեցության գոտում պահելու նպատակով։
Լավ, կարելի՞ էր այս աստիճան անհեռատես լինել ու համաձայնվել մաս կազմել եվրոպական աֆյորային: Ի՞նչ է, Հայաստանը այդ փողին էր մնացել: Ռեփերի չստացված համերգին փոխանցել էր դրանից 2 անգամ ավելի։ Թե բա՝ եվրոպացիք մեր անվտանգությունն են ավելացնում։ Դե, դե....
Եվ ավարտեմ խոսքս հեռատես Բիսմարկի պատգամով. "Մի սպասեք, որ երբ օգտվեք Ռուսաստանի թուլությունից, հավերժ դիվիդենտներ կստանաք։ Ռուսները միշտ գալիս են իրենց փողի հետևից: Եվ երբ նրանք գան, հույս մի դրեք ձեր ստորագրած ճիզվիտական պայմանագրերի վրա, որոնք իբր արդարացնում են ձեզ։ Նրանք արժանի չեն այն թղթին, որի վրա գրված են։ Ուստի, կա՛մ պետք է արդար խաղալ ռուսների հետ, կա՛մ ընդհանրապես չխաղալ":
Գրիգոր Բալասանյան, միջազգայնագետ
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 06:30
Индийское туристическое агентство «Cox & Kings» объявило о решении приостановить продажи всех туристических пакетов в Азербайджан, Узбекистан и Турцию в свете текущей геополитической обстановки и в соответствии с более широкими настроениями в стране. Об этом сообщает Hindustan Times.
-
2025-05-10 06:26
На начальном этапе Великой Отечественной войны около половины всех посевных площадей, включая 38% зерновых и почти 90% сахарной свеклы, оказалось под немецко-фашистской оккупацией, пишет Агроэкспорт.
-
2025-05-10 06:21
Союз журналистов Армении выступил с заявлением в связи с арестом в Гюмри журналистки Лилит Агекян.
-
2025-05-10 06:15
По данным официальной статистики, в апреле 2025 года по сравнению с апрелем предыдущего года в Армении цены на овощи выросли на 17,9%, а на фрукты – на 7,9%. Об этом в соцсетях написал экономист Сурен Парсян.