Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական նոր կենտրոն կկառուցվի
Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական նոր կենտրոն կկառուցվի։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, այս մասին հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյը:
«Այժմ մենք սկսում ենք թեմական նոր կենտրոնի կառուցման գործընթացը։ Այն երկարատև է, հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի։ Ամեն ինչ կախվածէ մեր համագործակցությունից և աշխատանքից»,- նշել է արքեպիսկոպոսը։
Երևանում Ռուսական տանը կայացած հանդիպմանը ներկաեն եղել ռուս հայրենակիցների «Բարության ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Բերեզովսկին և Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը, որը Լեռնային Ղարաբաղի առաջին ուղղափառ եկեղեցու մասին ալբոմ է նվիրել հյուրին։
Արքեպիսկոպոս Ակսիյն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը միջմշակութային և հոգևոր երկխոսության զարգացման համար՝ նշելով, որ Ռոսսոտրուդնիչեստվոն կարևորագույն դեր է խաղում երկու ժողովուրդների հոգևոր հիմքերի և պատմական ավանդույթների պահպանման, ինչպես նաև համայնքների միջև փոխգործակցության խորացման գործում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.