Գեղարքունիքում և Կոտայքում կներդրվի ԵՄ չափանիշներին հմապատասխան աղբահանության համակարգ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշեց ՏԿԵ նախարարությանը «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին փոխանցումներ կատարելու թույլտվություն տալ:
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգ, կիրառել ԵՄ չափանիշներին համապատասխան մեքենասարքավորումներ և կառուցել բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանիսանում է վարկային միջոց, 5,5 մլն. եվրոն` դրամաշնորհ:
Ծրագրի շրջանակներում՝
- ավարտվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։
- երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան մշակվել են աղբահանության սխեմաները, որոնց հիման վրա մշակվել է աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող հատուկ տեխնիկայի, աղբատար մեքենաների ու աղբամանների գնման մրցութային փաթեթները և հայտարարվել են համապատասխան մրցույթները։
Կայացած մրցույթների արդյունքներով՝
- «Տեգետա մոթորս» ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ թվով 28 աղբատար մեքենաների ձեռքբերման համար, որոնց մատակարարումն ակնկալվում է 2024-ի հունիս- օգոստոսին /պայմանագրային արժեք՝ 4,385 մլն եվրո/։
- «Elkoplast CZ» ընկերության հետ 2024 թվականի մայիս ամսին կնքվել է պայմանագիր թվով 6100 պլաստիկ, 300 մետաղական 1100լ և 300 հատ 240լ աղբամանների ձեռքբերման համար, որոնց մատակարարումն ակնկալվում է 2024-ի սեպտեմբեր- հոկտեմբերին /պայմանագրային արժեք՝ 1,051 մլն եվրո/։
-«Tegeta Construction Equipment» LLC-ի հետ 2024 թվականի հունվար ամսին կնքվել են պայմանագրեր՝ բուլդոզերի /204տ, 4խմ/ և ամբարձիչի /12,6տ, 2,5խմ/ ձեռքբերման համար /պայմանագրային արժեք՝ 512,4 հազ եվրո/, որոնց մատակարարումը նախատեսվում է 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։
-«Tegeta Commercial Vehicles» LLC -ի հետ 2024 թվականին կնքվել են պայմանագրեր ինքնաթափ բեռնատարի /40տ/ և կեղտաջրերի հավաքման բեռնատարի /10խմ/ ձեռքբերման համար /պայմանագրային արժեք՝ 298,7 հազ եվրո/, որոնց մատակարարումն ակնկալվում է 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեում նախատեսված է ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում 1,279,603,400 դրամ: Իսկ ծրագրի շրջանակներում նախատեսվող մեքենասարքավորումների արժեքը կազմում է շուրջ 7,0 մլն եվրոին համարժեք դրամ /վարկային և դրամաշնորհային միջոցներ/։
Դրանքը, ըստ նախնական հաշվարկների շուրջ 495 հազար եվրո է կամ շուրջ 210 մլն մլն դրամ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.