Արամ Պետրոսյան․ Այսօր Հայաստանի՝ նոր Ուկրաինա դառնալը լավագույն սցենարը կարող է լինել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք տեսանք, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների համար, որին Հայաստանը մինչ օրս չի արձագանքել. Իմ պատկերացմամբ, ակնհայտ է, որ հայկական կողմը թե ՌԴ-ի հետ, թե Արևմուտքի հետ, թե առավելևս Ադրբեջանի հետ անընդհատ խաղում է: Այս մասին NEWS.am-ի հետ րույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արամ Պետրոսյանը:
«Այսինքն Հայաստանը մի կողմին մի բան է խոստանում, դրա հակառակն էլ խոսք է տալիս մյուս կողմին: Հետևաբար, քանի որ ԱՄՆ-ում էլ նախագահի ժամկետը լրանում է և խոստումները կատարելու ժամկետն է, ես վստահ էի, որ հաստատ հայկական կողմը հրաժարվելու է ռուսականից, որովհետև լրիվ այլ բան խոստացել է Արևմուտքին: Շուտով կտեսնենք, թե դա ինչ հետևանքներ կունենա:
Ես կարծում եմ՝ այս իշխանությունների օրոք Հայաստանը նոր Ուկրաինա դառնալը լավագույն սցենարը կարող է լինել, ես ավելի շատ վախենում են սիրիական սցենարից»,-ասաց նա:
Արամ Պետրոսյանը, ըստ նրա, 2018-ից, առավելևս 2020-ից այլևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ. «Երբ դու սուբյեկտ չես, քո կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում, հատկապես այն դեպքում, երբ դու տարբեր հարթակներում տարբեր շահեր ես ներկայացնում: Քանի որ հայկական շահը չի ձևակերպված, թե մենք ինչ ենք ուզում, հետևաբար, տարբեր երկրների ակնկալիքներն էլ տարբեր են լինում: Իսկ ո՞վ էր ասում, որ մենք կարող են ռուսների հետ այդպես վարվել, ՀԱՊԿ-ը վարկաբեկել, փչացնել, ո՞վ էր ասում, որ մենք հենց այդ դիրքորոշումը պետք է ունենանք: Տեսեք, մեր հարևան Վրաստանը, որը մոտավորապես այդպիսի ղեկավար ուներ, ինչի մեջ հայտնվեց ու հիմա ինչքան խելացի է իրեն դրսևորում, օգտվում է թե Ռուսաստանից, թե Արևմուտքից»,- ընդգծեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.