ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԵՅՐՈՒԹԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ
Իսրայելի հետ լարվածության աճի պատճառով Բեյրութի օդանավակայանում չվերթերը չեղարկվել կամ հետաձգվել են։ Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera»-ն։
Լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերությունը հայտարարել է, որ չվացուցակի փոփոխությունները պայմանավորված են ապահովագրական ռիսկերով։
«Lufthansa» ավիաընկերությունն էլ հայտարարել է, որ դադարեցրել է «Swiss International Air Lines», «Eurowings» և «Lufthansa» խմբի փոխադրողների կողմից Բեյրութ և հակառակ ուղղությամբ հինգ չվերթերի իրականացումը մինչև հուլիսի 30-ը ներառյալ՝ նախազգուշական նպատակներով:
Հիշեցնենք` հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից։ Իսրայելական կողմը մեղադրեց լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը: Կազմակերպությունը, սակայն, հերքեց իր մասնակցությունը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը հուլիսի 28-ին հայտարարեց, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» մի շարք օբյեկտների։ «Հզբոլլահի» պատասխանը չուշացավը. շարժումը գրոհեց իսրայելական բանակի դիրքերը Մանարա և Շտուլա սահմանային բնակավայրերում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.