«Ռոսատոմը» սկսել է գնահատել Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի մետաղի վիճակը ժամկետի երկարացման համար
«Ռոսատոմը» ձեռնամուխ է եղել Հայկական ԱԷԿ-ի միակ՝ թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունների գնահատմանը․ տվյալները կօգտագործվեն էներգաբլոկի շահագործման ժամկետի հնարավոր՝ ևս 10 տարի (մինչև 2036 թ․) ժամկետով երկարաձգման հարցի լուծման ժամանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիան:
«Ռոսատոմ Սերվիսը» դիտարկող նմուշներ է տեղադրել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի կորպուսում: Աշխատանքը կատարվել է ներկայումս ընթացող պլանային-կանխարգելիչ վերանորոգման շրջանակում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Մետաղի բնութագրերի փոփոխություններին հետևելը (ամրություն, փխրունություն և այլն) իրականացվում է ռեակտորի մարմնին նույնական մետաղից պատրաստված հատուկ նմուշների միջոցով: Դրանք տեղադրվում են ռեակտորի պատյանում հատուկ կոնտեյներներում։ Ատոմակայանի շահագործման ընթացքում այդ նմուշները դուրս են հանվում՝ հետագայում լաբորատոր պայմաններում վերլուծության ենթարկելու նպատակով։
«Ռոսատոմը» միջոցներ է ձեռնարկում Հայաստանի միակ ատոմակայանի գործողության ժամկետի 2–րդ երկարաձգման համար։ Մենք մանրակրկիտ աշխատանքներ ենք տանում՝ հետևելու անվտանգության առաջնահերթություններին։ 2025 թվականից սկսած մասնագետները յուրաքանչյուր տարի նմուշներ կվերցնեն Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի կորպուսից և կվերահսկեն մետաղի հատկություններն ու կառուցվածքի փոփոխությունը: Այսպիսով, մենք ապահովում ենք ատոմակայանի կարևորագույն սարքերից մեկի հուսալի վերահսկողությունն ու մանրամասն մոնիտորինգը»,– նշել է «Ռոսատոմ Սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.