Последние новости

Դավիթ Տոնոյանը դուրս եկավ ՔԿՀ-ից

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն ազատության մեջ է։ Նա դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ