Միջազգայնագետ․ ԻՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԵՐԵՔ ՊԱՅՄԱՆ Է ԱՌԱՋ ՔԱՇԵԼ
Իսրայելի վրա հրթիռային հարձակմանը մենք ականատես չենք լինի, քանի որ խաղադրույքները շատ մեծ են։ Միևնույն ժամանակ Թեհրանը սակարկում է, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օրակարգից հանելն այս սակարկության արդյունքներից մեկն էր։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը։
Նա ենթադրել է, որ դա այն պայմաններից մեկն է, որ Իրանը հակահարված չտա Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո։ Նրա համոզմամբ՝ մյուս պայմանն էլ Ադրբեջանից իսրայելական ռազմակայանների դուրսբերումն է։
«Դրանից հետո Իսրայելը իր զինվորականներին կոչ արեց լքել Ադրբեջանը և Վրաստանը։
Մեկ այլ պայման կարող է լինել իսրայելական զենքի դուրսբերումն Ադրբեջանից։ Ավելին, եթե այդ զենքը գներ Ադրբեջանը, Իսրայելն իրավունք չէր ունենա դրանք հետ պահանջել։ Դա վկայում է նրա մասին, որ Ադրբեջանին այդ զենքերը տրամադրվել են միաժամանակ Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների համար։
Հաշվի առնելով, որ այդ զենքերը, ամենայն հավանականությամբ, կիրառվել են Հայաստանի դեմ, Երևանը պետք է պարզի՝ կոնկրետ ինչ զենք է նվիրել Իսրայելն Ադրբեջանին և Հայաստանի համար ինչ սպառնալիք է այն ներկայացնում»,- հավելել է Բալասանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: