Արթուր ԱԹԱԵՎ․ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԵՐԲ ՈՐՊԵՍ ՄԻՋՆՈՐԴ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է
Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններին։
Փորձագետի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ավանդական ձևաչափը տրամաբանորեն հուշում է, որ միջնորդի դերում պետք է հանդես գա Ռուսաստանը։
«Սա այն քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը տեղավորվում է Պուտին-Ալիև հարաբերություններում։ Դրանք բավականին հին են։ Սա աշխատանքային այց չէ, սա պետական այց է, որի շրջանակներում նկատելիորեն բարձրանում է այդ միջոցառման կարգավիճակը։ Սա երկու պետությունների ՝ ի դեմս պետությունների ղեկավարների բարեհաճության ակնհայտ վկայությունն է։
Երկրորդը, որ կցանկանայի նշել, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ակնհայտ դանդաղումն է։ Եվրամիության և մի շարք երկրների առաքելությունը երկու կողմերի համար ցանկալի արդյունք չի տալիս։ Ուստի կարգավորման ավանդական ձևաչափը, երբ միջնորդի դերում հանդես են գալիս Ռուսաստանը և նրա նախագահը, տրամաբանական է։ Սա հուշում է, որ էսկալացիա չլինի, որպեսզի խաղաղ համաձայնագրի ստորագրումը չհետաձգվի։ Դրա դրսևորումը ՌԴ նախագահի պետական այցն է։
Հաջորդ բաղադրիչը, գուցե նույնիսկ առաջին բաղադրիչը, ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն է, այլ տնտեսական համագործակցությունը։ Այժմ, պատժամիջոցների պայմաններում, այնպիսի պետություններ, ինչպիսին Ադրբեջանն է, Ռուսաստանի համար ամենամեծ կշիռն են ձեռք բերում տնտեսական փոխգործակցության առումով»,- ասել է Աթաևը։
Նա նաև նշել է․ որ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը չի ավարտվել:
«Անկախ նրանից, թե ինչ-որ մեկը դա ուզում է, թե ոչ, այն միշտ կլինի: Իսկ թե ինչպես կարող են դա օգտագործել, այլ հարց է»,- եզրափակել է Աթաևը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 19:48
Правительство Индии заявило, что Пакистан использовал беспилотники турецкого производства для проведения разведывательных операций над территорией Индии. Об этом сообщает издание The Economic Times.
-
2025-05-09 19:43
Началось серьезное давление, увольняют с работы моих товарищей по команде, родственников, друзей. Об этом заявил в видеоматериале, распространенном на своей странице в Facebook оппозиционный депутат, экс-кандидат в мэры Гюмри Мартун Григорян.
-
2025-05-09 19:41
Делегации Армении, Азербайджана, Беларуси, Казахстана, Кыргызстана, России, Сербии, Таджикистана, Туркменистана, Узбекистана при ОБСЕ выступили с совместным заявлением по случаю 80-летия Победы над нацизмом во Второй мировой войне. Об этом сообщает МИД Беларуси.
-
2025-05-09 19:37
Кремль не намерен реагировать на желание некоторых стран Евросоюза учредить «антироссийский трибунал». Об этом сообщил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, отвечая на вопрос ТАСС.