Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են. 4-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդությունների վիճակագրությանը։
Նա նշեց, որ Արևմտյան Նեղոսի տենդը տարածող մոծակների հետազոտույթուն Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 1980-ականներին, սակայն այն ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել։ Նախորդ տարվանից այդ հետազոտությունները վերսկսվել են, դարձյալ ոչինչ չէր հայտնաբերվել, բայց այս տարի հուլիսին պարզվել է, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այդ հարուցիչը։
«Առաջին նմուշը ստացել ենք օգոստոսի 7-ին։ Կրկնակի հետազոտությունից հետո` օգոստոսի 10-ին, արդեն վստահ էինք, որ գործ ունենք այդ հիվանդության հետ։ Այս պահին հիմնական մարզերը, որտեղից կարող են փոխանցումներ լինել` Արագածոտնն է, Արարատը և Արմավիրը։ Մինչ այժմ արձանագրված դեպքերը եղել են Արագածոտնի մարզում»,– նշեց Աթոյանը։
Նա ընդգծեց, որ հետազոտությունները շարունակվում են։
Աթոյանի խոսքով` ՀՀ հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում` 440 դեպք, ԱՄՆ–ում` 230, Արևելյան Եվրոպայում` 69 դեպք։
Մասնագետը նշում է` Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող հիվանդություն է, դրանք էլ վարակվում են թռչուններից։ Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց չկա։
Այս տենդը 80 տոկոս դեպքերում գրեթե առանց ախտանիշի է ընթանում ու բուժօգնության դիմելու համար որևէ գանգատ չի լինում։ Ծանր դեպքերում ախտահարվում է մարդկանց նյարդային համակարգը։ Հոսպիտալացված պացիենտների մոտ հիմնականում ինտոքսիկացիոն հիվանդություններին բնորոշ երևույթներ են գրանցվում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.