Ոսկանյան․ Բաքուն կռվում է հայկական քաղաքակրթության դեմ՝ փորձելով յուրացնել մեր ժառանգությունը
Բաքվի բարբարոսական վարչախումբը, բռնազավթելով Հայաստանի սրբազան տարածքները, անողոքաբար կռվում է նաև հայկական քաղաքակրթության դեմ՝ ոչնչացնելով կամ փորձելով յուրացնել մեր ժառանգությունը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Երբ ԽՍՀՄ-ը երկրորդ աշխարհամարտի արդյունքներով գրավեց և իրեն կցեց Արևելյան Պրուսիայի գերմանական հողերը, ոչ մեկի մտքով չի անցել, դիցուք, այդտեղ ծնված Կանտին հռչակել պրուս, այլ ոչ թե գերմանացի փիլիսոփա կամ Արևելյան Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիքսբերգի (Կալինինգրադ) մայր տաճարը համարել պրուսւական, այլ ոչ թե գերմանական մշակույթի կոթող։
Մինչդեռ Բաքվի բարբարոսական վարչախումբը դա անում է հայկական Արցախում՝ հնարավոր ամեն ինչ, առանց խտրության, փորձելով ներկայացնել «աղվանական», իսկ իրեն պատմական Աղվանքի, իբր, ժառանգորդ։
Հայկական դիմումները կամ բողոքներն՝ ուղղված «միջազգային հանրություն» կոչեցյալին, անօգուտ, պատկերավոր ասած, «լացի» դրսևորումներ են միայն, քանի որ հայկական քաղաքակրթության կոթողների փրկությունը մեկն է՝ Արցախի վերաազատագրումը, և դրանց վերադարձն իրենց իրական տիրոջը, քանի որ սա նաև քաղաքակրթական առաքելություն է՝ առաքելություն, որին Հայաստանին ստիպում են գնալ նաև բարբարոսները՝ ոչնչացնելով, պղծելով և յուրացնելով մեր հինավուրց մշակույթը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: