«Ռոսպոտրեբնադզոր»․ Եվրասիական տարածաշրջանում կապիկի ծաղիկի տարածման ռիսկը ցածր է
Եվրասիական տարածաշրջանում կապիկի ծաղիկի տարածման ռիսկը գնահատվում է ցածր, հայտնում է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության Սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները:
«Հանդիպման ընթացքում քննարկվել Է ԱՀԿ կողմից կապիկի ծաղիկի վերաբերյալ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված իրավիճակը։ Խորհրդի անդամների կարծիքով՝ ԵՏՄ անդամ երկրներում, Տաջիկստանում և Ուզբեկստանում կապիկի ծաղիկի տարածման ռիսկը գնահատվում է ցածր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ նիստը տեղի է ունեցել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի նախաձեռնությամբ և Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բացի այդ, նիստին հրավիրվել են Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները:
Մասնակիցները քննարկել են նաև ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումները: Նշվել է, որ եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրները խստացրել են սանիտարական-կարանտինային հսկողության միջոցառումները սահմանին:
«Գործընկերները դիմել են ռուսական կողմին՝ խնդրելով տրամադրել կապիկի ծաղիկը որոշող թեստ-համակարգեր, որոնք մշակվել են «Ռոսպոտրեբնադզորի» «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունում:
Գերատեսչությունում նաև հայտնել են, որ հանդիպման արդյունքներով որոշվել են հետագա համատեղ գործողությունները տարածաշրջանի բնակչության և տարածքի կյանքի և առողջության պաշտպանության համար:
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանիշներն են՝ սրտխառնոցը, ջերմությունը, ցանը, քորը, ինչպես նաև մկանների ցավը: Մեղմ ընթացքով հիվանդությունը սովորաբար ինքնաբերաբար անցնում է՝ տևելով 14-ից 21 օր:
Օգոստոսի 14-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված կապիկի ծաղիկի տարածման հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.