Последние новости

Բագրատ Սրբազան․ Պայքարը մինչև 2026 թվականի ընտրություններ չի ձգվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պայքարը մինչև 2026 թվականի ընտրություններ չի ձգվի. ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

 


«Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,–նշեց նա։ Խոսելով շարժման հետագա քայլերի մասին, Բագրատ Սրբանը նշեց, որ այս պահին կուսակցություն հիմնելու ծրագիր չկա։

«Չեմ էլ կարծում առաջիկայում կլինի, քանի որ այս պայքարն ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ ընդդիմադիրների։ Այս պայքարը հանուն Հայաստանի, արժեքների ու քաղաքակրթական փոփոխությունների պայքար է»,–հավելեց շարժման առաջնորդը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ