Նարիշկին․ Ռուսաստանը ցանկանում է կանխել Վրաստանում «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձերը
Ռուսաստանը, հրապարակելով իր ունեցած հետախուզական տեղեկությունները, ցանկանում է կանխել Վրաստանում գունավոր հեղափոխության փորձերը, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ մեկնաբանելով ավելի վաղ ծառայության կողմից արված նախազգուշացումը։
«Այն, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն է հրապարակել ոչ միայն արևմտյան հետախուզական ծառայությունների, այլև պետական կառույցների, օրինակ ԱՄՆ պետքարտուղարության թշնամական գործունեության մասին, նրա համար է, որպեսզի նպաստենք Վրաստանում «գունավոր հեղափոխության» կանխմանը»,- ասել է Նարիշկինը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ ամերիկյան իշխանությունները պատրաստվում են «թբիլիսյան մայդան» իրականացնել, որպեսզի թույլ չտան, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ըստ սցենարի՝ «թբիլիսյան մայդանում» պետք է հրապարակվեն «ընտրակեղծիքների ապացույցներ», հայտարարվի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և իշխանափոխության պահանջ հնչեցվի։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության համաձայն՝ իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել բողոքի ցույցերը։ Ամերիկացիները, ըստ ռուսական կողմի ունեցած տեղեկատվության, նախապես մշակում են նաև Վրաստանի իշխանությունների կողմից «խաղաղ ցուցարարների» նկատմամբ «անհամաչափ ու բիրտ ուժի կիրառմանը» խստորեն արձագանքելու տարբերակներ։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.
-
2025-06-18 19:31
Власти Армении всерьез озаботились "оскорблениями в адрес государства" в российском эфире. Министерство высокотехнологичной промышленности Армении заявило о подготовке новых правил контроля над интернет-телевидением. Об этом сообщил министр "хайтека" Мхитар Айрапетян в ходе правительственного часа в парламенте.