Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐԻՑ…

Աննա Հակոբյանին նվիրած կարմիր վարդերի փունջը չփրկեց Քաջարանի քաղաքապետին ռեժիմի պարագլխի հետապնդումներից։ Տեսանելի հեռանկարում Մանվել Փարամազյանին օրենքի անունով կզրկեն Երևանում և Սյունիքում իր թանկարժեք անշարժ գույքից, իսկ մինչ այդ տեղի պարեկները նախ խուզարկել, ապա տուգանային հրապարակ են տարել արտասահմանյան մակնիշի նրա ծառայողական մեքենան՝ 777 77 համարանիշով, ընդ որում արել են դա առանց որևէ իրավական հիմնավորման, միայն հայտարարել են, թե մեքենան հետախուզման մեջ է:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԴԻՄԱԿՆԵՐԻ ՇՈՈՒԻ ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ, ԹԵԵՎ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿՆԵՐԻ։ Մոտ 5 ոստիկանական մեքենաներ շրջապատել են քաղաքապետի ամենագնացը, ստիպել Փարամազյանին իջնել մեքենայից։ Քաղաքապետն այդ գործողություններն անվանեց «էժանագին քայլ» և հավելեց, որ արտասահմանյան մակնիշի մեքենան չի կարող անցնել իր գործի որևէ դրվագով, քանի որ սեփականություն չէ. այն պատկանում է Քաջարանի կոմբինատին: ՔԿ-ից հայտնեցին, որ առնչություն չունեն ո՛չ խուզարկության, ո՛չ էլ քաղաքապետի ծառայողական մեքենան տուգանային կայանատեղ տանելու հետ

Ժամանակին կոչ արեցինք առանձնակի նշանակություն չտալ ՔՊ-ին անդամակցելու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայտի մասին լուրերին. ակնհայտ էր, որ նա փորձում էր ապահովագրել իրեն հնարավոր հետապնդումներից: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման առանցքային փուլերից մեկը դարձավ դատարանի որոշումը, ըստ որի Առուշանյանը 5 տարով զրկվեց տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունքից: Փաշինյանը չի վստահում Փարամազյանին ու Առուշանյանին, դրա համար էլ անում է ամեն հնարավորը, որ Քաջարանում ու Գորիսում ընտրություններն անցնեն ՔՊ-ի, այլ ոչ թե տեղական մակարդակի ղեկավարների վերահսկողության ներքո։ Փաշինյանը կասկածում է, որ Փարամազյանն ու Առուշանյանը քարոզարշավի ընթացքում կգործեն ի նպաստ ընդդիմության շահերի

Սյունիքի քաղաքապետներից ամենաանխոցելին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն է։ Ոչ մի կերպ չեն կարողանում կոմպրոմատ գտնել նրա դեմ։ Կապանի քաղաքապետը երբեք անձնական նվիրվածություն չի ցուցաբերել ռեժիմի պարագլուխին, չի սեթևեթել տեղի ՔՊ ստորաբաժանման հետ և նույնիսկ իրեն թույլ է տվել չշարժվել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի թելադրանքով: Նրանց հարաբերություններն արդեն վաղուց և անհուսալիորեն փչացած են։ Ընդ որում Փարսյանը կարողացավ խուսափել հետապնդումներից, թեև հետևություններ անելը դեռ վաղ է, չի բացառվում, որ խաղից դուրս բերելով Փարամազյանին ու Առուշանյանին՝ Փաշինյանը կանցնի Կապանի քաղաքապետի հարցերը լուծելուն։ Հատուկ ընդգծեմ, որ նշված բոլոր ղեկավարներից համայնքների բնակիչները գոհ են։ Առուշանյանին, Փարամազյանին ու Փարսյանին հարգում են, վստահում, նրանց կարծիքը հաշվի են առնում։

Հայտնի է, որ Գորիսի ավագանին դեմ է արտահայտվել դատական որոշմամբ Առուշանյանի պաշտոնանկությանը, սակայն բոլորին լավ հայտնի են մեթոդները, որոնցով իշխող վերնաշերտը սանձահարում է ավագանու անհնազանդ անդամներին, ուստի հաշվարկը, թե ավագանու անդամները կկարողանան պահել Առուշանյանին քաղաքապետի աթոռին, բնավ իրատեսական չէ։ Շատ ավելի իրատեսական են թվում դատարանի որոշումը չկատարելու պատճառով Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայության միջնորդության հետևանքները: Որոշումից հետո նա շարունակել է կատարել քաղաքապետի լիազորությունները։

ԳՈՐԻՍԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄ ԵՆ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ։ Օրենքում նախորոշված են համայնքի ընտրված ղեկավարի հրաժարականի բոլոր պատճառները։ Քննարկելով Պրոբացիայի ծառայության իրազեկումը 5 տարվա արգելանքի վերաբերյալ՝ ավագանին հանգել է այն եզրակացության, որ տվյալ միջոցը նշված չէ օրենքում որպես համայնքի ղեկավարի հրաժարականի հիմք: Առուշանյանը բողոքարկեց Պրոբացիայի ծառայության գործողությունները Սյունիքի առաջին ատյանի դատարանում՝ այն հիմնավորմամբ, որ այդ ծառայությունը իրավասու չէ դիմել համայնքի ավագանու անդամներին

Հիշեցնեմ, որ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո ձերբակալվեց Քարահունջ վարչական միավորի ղեկավար Լուսինե Ավետյանը, որից փորձում էին ցուցմունք կորզել Առուշանյանի դեմ։ Ավետյանին մեղադրեցին նրանում, թե իբր գումար է բաժանել՝ քարոզելով բնակչությանը քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Քննիչների ճնշման տակ Ավետյանը համաձայնեց ցուցմունք տալ Առուշանյանի դեմ, այդ ցուցմունքի դիմաց նրան ազատ արձակեցին։

Համանման մեղադրանքներ ներկայացվեցին Գորիսի համայնքապետարանի ղեկավար աշխատակիցներին, թեև ավելի ուշ ապացուցվեց, որ տեղի է ունեցել սոցիալական աջակցության բաշխում՝ հատուկ հանձնաժողովի որոշմամբ, այլ ոչ թե ընտրակաշառում: Առուշանյանը երկար ժամանակ անցկացրեց բանտում, նրան հայտարարեցին քաղբանտարկյալ։ Բանտից նա հաղթանակ տարավ Գորիս համայնքի ավագանու ընտրություններում և ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։ Փաշինյանը չի ցանկանում Սյունիքում ՏԻՄ ղեկավար տեսնել նրանց, ովքեր առաջիկա խորհրդարանական ընտրություններում չեն աշխատի ՔՊ-ի հաղթանակի օգտին

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН ДОПУСТИЛ К ПРЕДВЫБОРНОЙ АГИТАЦИИ ТОЛЬКО АННУ
    2025-05-24 10:50

    4 мая в доме культуры общины Берд (Тавушский марз) лекция Пашиняна и Анны Акопян в формате программы "Образование модно!" состоялась при полупустом зале. Администрация общины предприняла меры, дабы заполнить зал преподавателями и учащимися школ, сотрудниками общинной администрации, медработниками, однако зал на 500 мест оставался полупустым. После лекции ни один из присутствующих не задал Акопян ни одного вопроса, а Пашиняну передали конверт с перечнем накопившихся в общине проблем, требующих внимания правительства.

  • КОГДА ПАШИНЯН НАЧНЕТ СДАВАТЬ САМЫХ БЛИЗКИХ?
    2025-05-23 09:26

    Отставка руководителя административной единицы Нор-Норк Тиграна Тер-Маргаряна после группового избиения блогера Артура Чахояна, отставка руководителя общины Вагаршапат Дианы Гаспарян в связи с подозрением в причастности ее мужа к убийству, задержания в административной единице Шенгавит (11 бывших и нынешних сотрудников), арест судьи Артуша Габриеляна, последние задержания 2 сотрудников мэрии Еревана по подозрению в получении взятки...

  • ЗАКАЗНОЕ "РАЗОБЛАЧЕНИЕ"
    2025-05-21 10:18

    2 месяца назад в одном из интервью экс-секретарь Совбеза Республики Арцах генерал Самвел Бабаян сообщил, что после теракта в парламенте 27 октября 1999 г. ему позвонил Жирайр Сефилян, который озвучил нелестные высказывания в адрес одного из 8 убитых.

  • ПЕРЕГОВОРЫ КРУТЯТСЯ ВОКРУГ ТЯЖЕЛОВЕСОВ…
    2025-05-20 09:22

    Депутат от фракции ГД Лилит Степанян не исключила, что на парламентские выборы 2026 г. АНК во главе с первым президентом Левоном Тер-Петросяном пойдет в блоке с РПА под председательством третьего президента Сержа Саргсяна. СМИ в эти дни пишут о переговорах АНК с бывшим омбудсменом Арманом Татояном, который, как известно, поддерживает тесные связи с РПА. В последние месяцы мы не раз цитировали публичные выступления зампредседателя АНК Левона Зурабяна, указывая на сходство его позиции по вопросам урегулирования с позицией реальной оппозиции. Нынешнюю активизацию АНК многие увязали с предстоящими парламентскими выборами, точнее, с формированием предвыборных блоков.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ