ԵՐԿԻՐԸ ԵՌԱԼՈՒՑ ՓՐԿԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ ՆՈՐ ԱՂԵՏԻ
Գիտնականներն այլևս չեն վախեցնում մոլորակին ապագայում հարվածելու ունակ կլիմայական ճգնաժամից, այլ ուղղակիորեն հայտարարում են, որ կլիմայական ճգնաժամն արդեն վրա է հասել։ Արդյունքում աշխարհը բախվել է անհավատալի շոգի և երաշտի ալիքների, իսկ Ատլանտյան փոթորիկների սեզոնը վերահսկողությունից դուրս է եկել. սկիզբը նշանավորվեց ռեկորդային փոթորիկով, որն աղետալիորեն արագ վերածվեց ամենաբարձր կարգի փոթորիկի, գրում է IFLScience-ը:
Խնդրի լուծումը փնտրելու և մոլորակի եռումը դանդաղեցնելու համար գիտնականները զանազան վարկածներ են դիտարկում, և դրանցից մեկը երկրաբանական ճարտարագիտությունն է։ Օրինակ՝ որոշ հետազոտողներ մտածում են Երկրի մթնոլորտում մանր մասնիկներ ներմուծելու մասին՝ ամպերի՝ արեգակնային ճառագայթումը արտացոլելու կարողությունը մեծացնելու միտումով, գրում է Ֆոկուսը։ Մեկ այլ եղանակ ենթադրում է «վարագույրներ» անցկացնել Երկրի սառցե թաղանթների շուրջ՝ ամպերի շարժումը դանդաղեցնելու և հալումից դրանց անհետացումը խոչընդոտելու համար:
Ընդսմին, ՄԱԿ-ի նոր զեկույցը ենթադրում է, որ կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի որոշ ջանքեր, ներառյալ երկրաբանական ճարտարագիտությունը, կարող են լրացուցիչ ռիսկեր պարունակել: Հետազոտողները նշել են, որ 21-րդ դարում Երկրի համակարգը չափազանց փոխկապակցված է և փխրուն, և, հետևաբար, մեկ սխալ որոշումը բավական է այն խափանելու համար:
Իրենց զեկույցում հետազոտողները աշխարհին մտորելու կոչ են անում և հորդորում արձագանքել առաջացող տարբեր խնդիրներին, որոնք կարող են խաթարել Երկրի բարեկեցությունը: Մասնավորապես, գիտնականներն առաջարկում են ուսումնասիրել աշխարհում տեղի ունեցող 8 հիմնական փոփոխություններ, դրանց թվում՝ արհեստական բանականության; ապատեղեկատվության աճի; մարդկանց հարկադիր տեղահանման; երկրաբանական ճարտարագիտության; ռեսուրսների համար պայքարում մրցակցության ավելացման և այլն։
Գիտնականներն առանձնապես կոչ են անում ուշադրություն հրավիրել երկրաբանական ճարտարագիտական փորձերի ներդրման վրա, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են ավելի վնասակար լինել, քան նախկինում ենթադրում էինք: Մասնավորապես, գիտնականներն ուշադրություն են դարձրել ծովի աղի կիրառմամբ ծովային ամպերը պարզեցնելու նախագծին։
Թեև եղանակը կարող է խոստումնալից թվալ, գիտնականները զգուշանում են, քանի որ դրա տեղային օգտագործումը մոլորակի այլ մասերում կարող է փոխել եղանակային պայմանները: Միևնույն ժամանակ, երաշխիք չկա, որ դա կօգնի լուծելու կլիմայի փոփոխությանը հանգեցնող խնդիրները։
Ածխածնի արտանետման փոխհատուցումը ևս լուրջ խնդիր է: Սա լայնորեն կիրառվող մարտավարություն է, երբ անհատ անձինք, ընկերությունները կամ կառավարությունները փորձում են զրոյի հասցնել հանածո վառելիքից արտանետումները՝ ֆինանսավորելով արտանետումների նվազեցման կամ վերացման համարժեք եղանակներն այլ վայրերում: Նման եղանակները ներառում են ծառեր տնկելը կամ խոնավ տարածքների վերականգնումը: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ այս եղանակներից շատերն իրականում առնչվում են մի շարք խնդիրների և կասկածելի գործողությունների, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ:
Արդյունքում, գիտնականները կոչ են անում զգույշ լինել երկրաբանական ճարտարագիտության տեխնիկայի կիրառման հարցում, հատկապես կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և աճելավայրերի կորստի ու թափոններով աղտոտման եռակի մոլորակային ճգնաժամի պայմաններում:
Փոխարենը, գիտնականները կոչ են անում կանխատեսել Երկրի ապագան՝ հիմնվելով տարբեր համակեցությունների մարդկանց փորձի և տեսակետների վրա: Թերահավատները համարում են, որ դա անիմաստ է, սակայն գիտնականները համոզված են, որ բոլոր փաստերի ստուգումն ու Երկրի ապագա կլիմայի կանխատեսումը, ինչպես նաև ջերմոցային արտանետումները և հանածո վառելիքի արդյունահանման նվազեցումն իրականում ավելի արդյունավետ կլինի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: