Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԵԹԵ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ Է, ԱՊԱ Ի՞ՆՉ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ Է ԿԱՆՉՎՈՒՄ 44-ՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերում իրականացվող վարժական հավաքների նպատակների և դրա առանձնահատկությունների մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ:
Այն, որ օրենսդրությամբ նախատեսված հավաքների սահմանումը չի համապատասխանում իրականացվող գործընթացին, դա միայն հարցի մի կողմն է:
Եթե խնդիրը սահմանագծի պահպանության իրականացումն է և ուսուցման, հմտությունների կատարելագործման ժամանակի մեծ մասը իրականում նախատեսված է մարտական հերթապահության համար, ապա պետք է դա սահմանվի օրենքով:
Երկրորդ, սահմանային անվտանգության և մարտական հերթապահությունից բխող խնդիրները պետք է առաջնահերթ լուծել կանոնավոր բանակի միջոցով, իսկ դրա համար ռեսուրսները պետք է ճիշտ թիրախների ուղղել, այլ ոչ թե բանակը փորձադաշտի վերածել:
Մեկ այլ կարևոր խնդիր, որն անընդհատ քաղաքացիների դժգոհությանն է հանգեցնում․ վարժական հավաքների մասնակցության որոշման հարցը, որը օրենքով մասնակի է կարգավորվում, իսկ արդարության սկզբունքներն ամբողջությամբ խախտված են:
Եթե վարժական հավաքները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում, ապա ի՞նչ տրամաբանությամբ են հավաքների կանչվում 44-օրյա պատերազմի մասնակիցները:
Հասկանալի է չէ՞, որ 44-օրյայի ակտիվ մասնակիցները կամ այդ ժամանակահատվածում ծառայած քաղաքացիները «մարզավիճակում» են և նրանց հետ նոր ուսուցման ծրագրերը, որոշ բացառություններով, ակտուալ չեն:
Սա հատկապես այն պարագայում, երբ կան քաղաքացիներ, որոնք 44-օրյա պատերազմին չեն զորակոչվել կամ տարբեր պատճառներով չեն ներկայացել, իսկ վարժական հավաքներ կա´մ ընդհանրապես չեն անցել, կա´մ անցել են 10-15 տարի առաջ:
Ստացվում է, որ ո´չ վարժական հավաքի բուն խնդիրներն են ամբողջությամբ ծառայում իրենց նպատակին, ո´չ էլ արդարության և տրամաբանության սկզբունքն է գործում:
Դեռ չեմ խոսում ռեսուրս «քերելու» և կոռուպցիոն հնարավոր անցքերի ու ռիսկերի մասին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 17:47
В Национальный центр управления кризисных ситуаций в 16:03 поступил сигнал о том, что с крыши торгово-развлекательного центра «Рио Молл» в Ереване наблюдается дым.
-
2025-05-09 17:45
Посол Украины в Азербайджане Юрий Гусев поблагодарил Ильхама Алиева.
-
2025-05-09 17:41
Папа Римский Лев XIV, избранный накануне на конклаве в Ватикане, провел в Сикстинской капелле в пятницу свою первую мессу, на которой присутствовали все кардиналы-выборщики.
-
2025-05-09 17:38
Страны Евразийского экономического союза приурочили к 80-летию Победы в Великой Отечественной войне выпуск памятных и коллекционных монет.