Արցախի ՄԻՊ․ Սա ԱԳՆ-ի ամենաաբսուրդագույն հայտարարությունն է
Սա ԱԳՆ-ի ամենաաբսուրդագույն հայտարարությունը կարող է լինել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով նրան, որ այս խնդրի համատեքստում Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանմանը թե այլ երկրների հետ Հայաստանի իրավակարգավորման դաշտը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին:
«Նախ Հայաստանը և ԵՄ իմ նշած երկրները հանդիսանում են փախստականների կոնվենցիայի անդամ և ըստ այդմ իրենց միջև հարաբերությունները վերաբերում են նաև իրենց պետությունների տարածքում գտնվող փախստականներին։ Հետո, արցախցիներին վերցրել ես քո պաշտպանության ներքո և հետո ասում ես, որ իմ փոխհարաբերությունների վերաբերում է միայն իմ քաղաքացիների՞ն: Այդ պարագայում չվերցնեիր քո պաշտպանության ներքո, այլ թողնեիր գնային այլ պետության փախստականի կարգավիճակ ստանային»։
Ինչ վերաբերում է փախստականի վկայականին, Ստեփանյանը նկատեց, որ դա պհանջում է միայն Հայաստանի սահմանապահը ՀՀ տարածքից դուրս գալիս և ՀՀ տարածք մտնելիս. «Որևէ այլ պետություն այդ վկայականին ուշադրություն չի դարձնում:
ՀՀ ԱԳՆ-ն պետք է շրջաբերական ուղարկեր Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հայտներ, որ 070 կոդով անձնագրերը համարվում են տվյալ անձանց անձը հաստատող վավեր փաստաթղթեր և չեն կարող խտրական վերաբերմունքի արժանանալ: ԱԳՆ-ն կարող է նաև արձանագրել, որ այս անձանց՝ այլ պետությունում գտնվելու ժամանակահատվածում ՀՀ դեսպանությունը հանդես է գալիս որպես նրանց հովանավոր: Խոսքը ոչ թե ֆինանսական հովանավորության մասին չէ, այլ իրավական, որ նրանք ՀՀ պաշտպանության ներքո են գտնվում»,- ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.