Բագրատ սրբազանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է Կիրանց
Բագրատ սրբազանը գիտելիքի օրվա առիթով այցելել է Կիրանց ու շնորհավորել երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է «Սրբազան պայքար» հարթակը։
«Դուք մեր սիրո ու աղոթքների մեջ եք, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, որովհետև դուք գտնվում եք մեր պետության առաջնագծում։ Մաղթանքս է, որ ձեր աղոթքով, ձեր սիրով, ձեր կամքով, ձեր լուսավոր ներկայությամբ մենք կարողանանք մեր երկիրն ազատագրել։ Աստված զորացնի ձեզ, ու դուք մեծանաք արժանապատիվ, պատվով, Աստված սիրող մարդիկ»,– ասել է սրբազանը։
Նա հիշեցրել է, որ այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել. մեր հերոսներին ասել են` իզուր եք զոհվել, որ այս տարածքները, մեր գյուղերն անիմաստ ենք պաշտպանել։
«Բայց ես ձեզ ասում եմ՝ այդ բոլորն անիմաստ չէ, այդ մարդիկ են ուզում անիմաստ դարձնել, և ձեզ վերստին Հիսուսի պատգամով ասում եմ՝ ոչ մի բանից չվախենաք, ձեր այստեղ լինելն արդեն դրա մասին է վկայում, և հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու։ Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա»,– վստահեցրել է Բագրատ սրբազանը։
Շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից հետո սրբազանը կիրանցեցի երեխաներին Գիտելիքի օրվա առիթով դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրել «Սրբազան պայքար» շարժման կողմից։
Հիշեցնենք, որ այս տարի Տավուշի մարզի Կիրանց գյուղը 3 առաջին դասարանցի ունի։ Դպրոցն ընդհանուր առմամբ այս պահին 34 աշակերտ ունի։ Նշենք նաև` Կիրանցի դպրոցը հայ-ադրբեջանական նոր սահմանից մոտ 40–50 մետր հեռավորության վրա է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).