Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ «ԶԱՎԹԻՉ ՏՐՈՅԿԱՅԻ» ԱՆԴԱՄ, ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԵԾԱՆՎՈՐԴԻ ՕԳՆԱԿԱՆ ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ԵՊՀ-ից Աբրահամ Գասպարյանին, Մենուա Սողոմոնյանին հեռացնելուն, գրառում է արել:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատերը վրդովվեցին՝ տեղեկանալով Աբրահամ Գասպարյանին և Մենուա Սողոմոնյանին Համալսարանից դե ֆակտո հեռացնելու մասին (դե յուրե՝ դասավանդած առարկաներն ուսումնական ծրագրերից հանվում են, և այդ հիմքով նոր պայմանագիր չի կնքվում):
Պարզ է, որ բուն պատճառը նրանց քաղաքական հայացքներն են։
Բայց վրդովմունքի ու «դատապարտման» ալիքի մեջ կարծես աչքաթող է արվում երկու կարևոր փաստ, և հիմա ուզում եմ լրացնել այդ բացը.
1) Նման «օպերացիա» իրականացնելու հարցում առաջնային դեր ունի կոնկրետ ֆակուլտետների ղեկավար կազմը։ Եթե պինդ լինեն, ապա ոչ մի բուհի ղեկավարություն չի կարողանա հեռացնել որևէ դասախոսի։
2) ԵՊՀ ներկայիս ղեկավար կազմը ձևավորվել է հայտնի «տրոյկայի» ջանքերով։ Նրա՛նց ենք մոռանում։ Օրինակ, մոռանում են «զավթիչ տրոյկայի» անդամ, գերագույն հեծանվորդի օգնական Եղիշե Կիրակոսյանին, որը փայլուն օրինակ է այն իրողության, որ մարդը կարող է լինել փայլուն մասնագետ, բայց իր գիտելիքն ու դրա հետևանքով ձևավորված հեղինակությունը ծառայեցնել գրագույն չարիքին (ձեռի հետ էլ՝ փոքր հարցերում երբեմն դրսևորել հանրօգուտ վարքագիծ)»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.